Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

25 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Արխիվ 12-16

25 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Մոսկվայում ավարտվել է կողոպուտի եւ սպանության երեք դեպքերի մեղադրանքով դատարանում հայտնված Գեւորգ Մարտիրոսյանի քրեական գործի դատաքննությունը: Երդվյալների վերդիկտը հետեւյալն էր. մեղավոր է եւ ներողամտության արժանի չէ... ՙՄոգ՚ Գեւորգին մեղսագրվող հանցագործությունները, ըստ իրավապահների,  հետեւյալն էին. Գ. Մարտիրոսյանը տեղեկացված լինելով, որ իր ապագա զոհերը խոշոր գումարներ ունեն, այցելել էր նրանց` իբր մոգական ծիսակատարություններ անցկացնելու նպատակով: Նրա զոհերը կանայք էին: Նրանց հետ զրույցի ժամանակ Մարտիրոսյանը խմիչքին հերոին էր խառնում եւ, օգտվելով կանանց անօգնական վիճակից, թմրադեղի մահացու չափաքանակ ներարկում:
Մեղադրողը պահանջել է, որպեսզի գող-մարդասպանը դատապարտվի 25 տարվա ազատազրկման եւ այդ պատժը կրի խստացված ռեժիմով գաղութում:


ՉԻԼԻՆԳԱՐՈՎԻ ԴՈՒՍՏՐԸ ՏՈՒԺԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻՑ


ՌԴ խորհրդի անդամ, հայկական արմատներով գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովի դուստրը` Քսենիան, Մոսկվայում բախվել է ավտոբուսին, այնուհետեւ հարվածել եւս երկու մարդատար ավտոմեքենայի: Քսենիա Չիլինգարովան հոսպիտալացվել է: Արթուր Չիլինգարովը պատահարի ականատես է եղել, սակայն չէր տուժել:


ՕՁԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ


Ղրղըզստանի գյուղական մի դպրոց էին ՙհաճախել՚ օձերը: Դասերը դադարեցվել էին:
Օրական այդ դպրոցի տարածքում հայտնվում են 20-30 օձ: Մարզի բնակիչները դիմել էին պետական համապատասխան ատյաններին, սակայն այնտեղից պատասխանել էին, որ օգնել չեն կարող: Այնուամենայնիվ, գտնվել էր մի խիզախ պաշտոնյաª ԱԻՆ մարզային վարչության պետ Դայըրբեկ Քարիմովը: Նա ուղարկվել էր դեպքի վայրª հանգամանքները պարզելու համար: Հավանաբար, նրան այդ հարցում ՙկօգնեն՚ դպրոցում ուսում առնող 150 աշակերտները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ