Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

"ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԵՊՏ ՉՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԷՐ"

Արխիվ 12-16

"ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԵՊՏ ՉՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԷՐ"


Մեր այն հարցին, թե կար հստակ կարծիք, որ ՕԵԿ-ը հիմնականում դուրս է գալիս կոալիցիայից, քանի որ մերժում է ստացել Արթուր Բաղդասարյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու համար, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ասաց.

- Շնորհակալություն հարցի համար եւ մեր դուրս գալու ոչ հիմնական, բայց պատճառներից մեկը դա է եղել: Այո ես ինքս առաջադրել եմ քաղաքական կունսուլտացիաների ժամանակ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, նկատի ունենալով նրա անցած ճանապարհը, որպես կայացած գործիչ: Կարծում եմ, որ իրավունք ունեինք նրա թեկնածությունը ներկայացնելու հարցում:

- Այսինքն նեղացա՞ծ է "Օրինաց երկիր" կուսակցությունը...

- Նեղացվածությունը դա բարոյական կատեգորիա է այլ ոչ թե քաղաքական:

- Դե լավ միգուցե վիրավորվա՞ծ եք:

- Դա եւս բարոյական կատեգորիայից է: Բայց ոչ նման խնդիր չկա, մենք շիտակ առաջարկել ենք մեր առաջնորդի թեկնածությունը եւ չենք խուսափում դա ասելուց, այդ մասին մենք չենք ասել տակից, որը լավ չէր դիտվի:

Հ.Գ. ՕԵԿ խմբակցության պատգամավորի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ