Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ԿՀԱՅՏՆՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՎԱՐՁՈՒՅԹՈՒՄ (տեսանյութ)

Արխիվ 12-16

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ԿՀԱՅՏՆՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՎԱՐՁՈՒՅԹՈՒՄ (տեսանյութ)



«Rec Time» փրոդաքշնի նկարահանած «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմը մայիսի 14-21-ը կմասնակցի Կաննի միջազգայինկինոփառատոնի շուկային, այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հայտնեցին ֆիլմի ռեժիսոր ՎԱՀԵ ՍԱՅԱՆՆ ու պրոդյուսեր, ֆիլմի գլխավոր հերոս ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ:

Կ. Ունանյանի խոսքով` Կաննի կինոշուկային մասնակցելու առաջարկը ստացել են  հենց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից եւ մեծ սիրով ընդունել այն, քանի որ. «Այնտեղ ներկա կլինեն տարբեր ընկերությունների, կինոփառատոների գործակալներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, դիստիբյուտորներ, ովքեր կդիտեն ֆիլմը: Հուսով ենք, որ նրանք կհավանեն ֆիլմը կամ էլ` սցենարը, ինչի արդյունքում ֆիլմը կունենա միջազգային ճանաչում»:

«Rec Time» փրոդաքշնը կնքել է պայմանագիր Ռուսաստանի «All Media» խոշորագույն ընկերության հետ: Մարտի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները դիտելով ֆիլմը` տպավորված առաջարկել են կրկնօրինակել այն: Ռուսական ընկերության շնորհիվ ֆիլմը կձայնագրվի նաեւ ռուսերեն եւ այս տարվա աշնանը կհայտնվի ռուսական կինովարձույթում: Աշնանը «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանի 6 քաղաքներում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Թեմայի շարունակությունը կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունք»-ում:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ