Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՈՒՆԻՆ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՅՈՒՆԸ

 

Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` ստեղծագործության բոլոր ժամանակների լավագույն մեկնաբաններից մեկի` անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի (ԱՄՆ) մենակատարությամբ: Երկրորդ բաժնում կհնչի Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 4 «Իտալական»:

Հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին՝ Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում կկայանա ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՅՈՒՆԻ հեղինակած «ԽԱՉԱՏՐՅԱՆ» (2003թ.) վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր այս ֆիլմը պատմում է մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին: Երեկոյին ներկա կլինեն ֆիլմի պրոդյուսերները: Կինոդիտումին կհաջորդի Սուրբ Հարության տոնին նվիրված ընդունելություն:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ