Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՊՐԻԼԻ 18-Ը` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

Արխիվ 12-16

ԱՊՐԻԼԻ 18-Ը` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է


1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ապրիլի 18-ը նշում է, որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Որը մեկ անգամ ևս հնարավորութուն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության վերբերյալ: Ամեն տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջարկվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա ինչը հնարավորություն է տալիս ընդգծելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը: Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ, այս տարի ԻԿՕՄՕՍ-ի առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվելու է «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո: ՀՀ մշակույթի նախարարությունը համագործակցելով մի շարք բարեգործական հիմնադրամների և կազմակերպությունների հետ յուրաքանչյուր տարի վերակառուցում և վերականգնում է ՀՀ պատմամշակութային կոթողները: Այս անգամ հերթը Լոռու մարզի երեք հուշարաձաններինն էր`Օձունի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Քոբայրավանքի վանական համալիր և «Լոռի բերդ»: 2011 թվականից ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով սկսվեց Օձունի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնամ աշխատանքերը: Դեռևս 2010 թվականին մշակույթի նախարարությունը այստեղ իրականացրել էր նախագծման և գիտահետազոտական աշխատանքեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին շարունակվել են:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով` նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել վեց գիտամեթոդական նիստ, սա այն դեպքում, երբ սովորաբար միջինը երկու նիստ է լինում, մեկ` հուշարձանի վերաբերյալ. «Այնքան կոմպլեքսային խնդիրներ կան, որոնք ամբողջովին լուծված չեն, սակայն բազմաթիվ մասնագիտական, այդ թվում նաև բաց քննարկումներ են եղել Օձունի եկեղեցու վերականգնման հետ կապված: Խաչի տեղադրվելուց հետո, իր ամբողջ գեղեցկությամբ նոր գմբեթը արդեն հասանելի կլինի ուխտավորներին, հավատացյալներին և հասարակությանը»,-նշեց ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱԸ:

Օձունի սուրբ Մարիամ եկեղեցու վերականգնաման աշխատանքերը շարունակվում են և ըստ վերականգնող ճարտարապետ ԳՐԻՇԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հաջորդ տարի հավանաբար այդ աշխատանքները կհասցվեն իրենց ավարտին: Մինչ այս վերականգնումը` եկեղեցին վերկանգնվել է 1992 թվականին, սակայն այդ ժամանակ աշխատանքերը կիսատ են մնացել:

Նշենք, որ Հուշարձանների պահպանության միջազգային օրվա նախօրեին`ապրիլի 17-ին Օձունի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ խաչի օծում, որը համընկել էր նաև սուրբ Զատկի տոնի Ավագ հինգշաբթիի հետ: Խաչը օծվելուց հետո հավաքված հավատավորների ներկայությամբ տեղադրվեց եկեղեցու գմբեթին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ