Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Արխիվ 12-16

ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ


 

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացնում է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` ստեղծագործության բոլոր ժամանակների լավագույն մեկնաբաններից մեկի` ԱՄՆ-ից ժամանած անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի մենակատարությամբ: Համերգի  երկրորդ բաժնում կհնչի Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 4 «Իտալական»:

Իսկ ապրիլի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ԴՈՐԱ ՍԵՐՎԻԱՐՅԱՆ-ԿՅՈՒՆԻ հեղինակած, ռեժիսոր` ՊԻՏԵՐ ՌՈԶԵՆ «ԽԱՉԱՏՐՅԱՆ» (2003թ.) վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր այս ֆիլմը պատմում է մեծանուն կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին: Երեկոյին ներկա կլինեն նաեւ ֆիլմի պրոդյուսերները Դորա Սերվիարյան-Կյունին և Ոոբերտ Լոուրենս Կյունին:


 

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ