Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ»

Արխիվ 12-16

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՃԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ»

Ցնծում են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` ռոբերտքոչարյանական եւ լեւոնտերպետրոսյանական լրատվականներն այն տեղեկատվությունից, որ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը դուրս եկավ կոալիցիայից, իսկ ՀՅԴ-ն այդպես էլ չմիացավ քաղաքական մեծամասնությանը: Այս ցնծությունը այլընտրանքախառը ընդդիմության մոտալուտ հաղթանա՞կն է ազդարարում, թե՞ հերթական պատրանքն է, «Իրավունքը» պարզեց ՀԱԿ դաշինքի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՑ.
-Չեմ կարծում, որ իրենք այդքան միամիտ են ու չեն հասկանում, որ գոնե ՕԵԿ-ի պարագայում իրենք որոշում չեն կարող ընդունել: ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կուսակցությունն է, եւ նա է այդ որոշումն ընդունել: Իսկ ՀՅԴ-ն սպասարկում է Ռոբերտ Քոչարյանին, այսինքն` համատեղ որոշել են, որ ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին դուրս թողնեն կոալիցիայից, որովհետեւ հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Սովորաբար կոալիցիան կազմում են հետընտրական կեղծված ընտրությունների շոկային գոլորշին թուլացնելու համար: Հիմա դրա կարիքը չկա, մինչդեռ սրանց օգտագործելու են 2017 թվականին, եթե, այսպես կոչված, սահմանադրական  բարեփոխումների արդյունքում ընդունվի խորհրդարանական համակարգը: Եվ այդ ժամանակ ընդդիմադիր ուժերի հաշվին` ՕԵԿ-ին գրելու են 5% ձայն, ՀՅԴ-ին` 6-7%, իսկ ԲՀԿ-ն ինչքան կարողացավ ձայն գնել, այդքան էլ գրելու են եւ ԲՀԿ-ի մեջ երկու հոգի կլինեն ՀԱԿԿ-ից: Ամբողջ խճանկարը սա է լինելու: Եթե իրենք այդքան միամիտ են, որ չեն հասկանում, ուրեմն` իրենք առավել եւս այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտի արժանի քաղաքական գործիչներ են: Իսկ թե ինչպես են գնահատում իրավիճակն ընդդիմադիները, այսպես ասած, անճարակությունից կանգնել են փաստի առաջ եւ փորձում են դրանով իրենց գոհացած զգալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ