Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՈՐՔԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՏ, ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՐՔԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՏ,
ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն  Haber7 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի մտնի Սենատի մեծ օրակարգ:
Ավելի վաղ Թուրքիայի իշխող ՙԱրդարություն եւ զարգացում՚ կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Մազհար Բաղըլըն հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջեւ հարաբերությունները կվատանան: Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ  կոչ է արել Վաշինգտոնին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թեման բացասական ազդեցություն չունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Ինչպես հայտնում է CNN Turk հեռուստաընկերությունը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հատուկ շեշտադրում է կատարել Հայոց ցեղասպանության թեմայի վրա: Իր հերթին Բեյները ասել է, որ 1915 թվականի դեպքերը պատմաբանների գործն է, այլ ոչ թե` քաղաքական գործիչների:
Դե ինչ, որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան թուրքական ԶԼՄ-ներն ու իշխանավորները խուճապի մեջ են հայտնվում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ