Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԱՊՐԱՆՔԸ ԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ՚ ՊԱՀԱՆՋՆ ԱՊՕՐԻՆԻ Է

Արխիվ 12-16

ՙԱՊՐԱՆՔԸ ԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ՚ ՊԱՀԱՆՋՆ ԱՊՕՐԻՆԻ Է


ՙՀայաստանում ամեն քայլափոխի, գրեթե ամենուր ոտնահարվում են սպառողի շահերը՚,- նման կարծիք հայտնեց ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ: Սակայն մեզ հետ զրույցում պարոն Պիպոյանն անդրադարձավ իրենց կողմից ուսումնասիրված սպառողների իրավունքների ոտնահարման օրինակներից մեկին.
-Այս դեպքում ասեմ` ինչումն է խնդիրը: Համաձայն ՙՍպառողների պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի` սպառողը իրավունք ունի վերադարձնել ինչպես ոչ պատշաճ որակի ապրանքը, այնպես էլ պատշաճ որակի ապրանքը: Եթե իհարկե այն հարմար չէ ինչ-ինչ բաներով` եզրաչափով, գույներով, այսինքն սպառողը չի կարող օգտագործել այն նպատակով, ինչի համար այն գնել է: Իհարկե, կան ապրանքատեսակներ, որոնք վերադարձի ենթակա չեն: Դրանք հիգիենայի տարրերի մեջ մտնող մի քանի ապրանքներ են, դեղորայք եւ այլն: Բայց ընդհանուր առմամբ այսօր տեսնում ենք, որ անգամ խանութների վրա բացահայտ փակցված են ՙԱպրանքը ետ չի ընդունվում՚ վահանակներ: Մենք բազմիցս տեսել ենք նման հակաիրավական վահանակներ: Մոտ երկու հարյուր հիսունից ավելի նման իրացման կետերում են եղել մեր կազմակերպության աշխատակիցները: Եվ, ըստ էության, բոլոր այն տեղերը, որտեղ եղել ենք, զգուշացրել ենք տնտեսվարողներին, որ դա օրենքի կոպիտ խախտում է եւ հորդորել ենք շարժվել օրենքի պահանջներից ելնելով: Իսկ բոլոր այն տնտեսվարողները, ովքեր չեն ցանկացել համագործակցել եւ ինքնակամ չեն հեռացրել օրենքի խախտմամբ այդ վահանակները, ապա մենք ստիպված ենք եղել դիմել Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը:
Եվ այս դեպքում, երեւի մեր պրակտիկայում առաջին դեպքն է, որ առաջին պետական մարմինն իրականում ոչ թե համագործակցության իմիտացիա է ստեղծում ¥քանի որ շատերի մոտ հիմնականում դա է` համագործակցության իմիտացիայի ստեղծումը¤, այլ իսկապես համագործակցում է: Այսինքն, երբ մի իրացման կետ ենք մտնում, եւ մեր հետեւից մտնում է տեսուչը եւ աջակից ու համամիտ է լինում կազմակերպության աշխատակցի հետ, այս դեպքում արդեն իսկ բիզնես միջավայրը հասկանում է, որ իսկապես արժե լսել հորդորը: Առավել եւս, որ գործընթացը բաց է եւ թափանցիկ:
Այս փուլում մենք դիտարկումներ ենք իրականացնում թե° իրացման կետերում, թե° տներում` մարդկանց շրջանում, հասկանալու համար, ով ինչ խնդիր է ունեցել այս ոլորտում: Եվ հակաիրավական վահանակներով տեղեկատվական թերթիկների, ստուգաթերթերի միջոցով մի քանի հարց է տրվում տնտեսվարողներին, թե ով ինչքանով է պատրաստակամ համագործակցության, ով ոչ: Մոտ օրերս կլինեն ավելի լայն ուսումնասիրության արդյունքներ, որոնց մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Վերոնշյալի հետ կապված մենք փորձեցինք զրուցել նաեւ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության համապատասխան մասնագետների հետ: Սակայն նախարարության լրատվական ծառայությունից խնդրելով հարցը գրավոր ուղարկել, խոստացան, որ սեղմ ժամկետներում կպատասխանեն: Բայց մինչ աշխատանքային օրվա վերջ այդպես էլ այդքան պարզ հարցի հետ կապված պատասխան չստացանք:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ