Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՂԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԺՇԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Արխիվ 12-16

ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀՂԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԺՇԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

- Ես 24 տարեկան եմ, հղի եմ: Ցանկանում եմ գնալ ամուսնուս մոտ, ով գտնվում է ՌԴ-ում: Ինքնաթիռ նստելուց շատ եմ վախենում: Լսել եմ, որ թռիչքն այնքան էլ խրախուսելի չէ հղիի համար:  Խնդրում եմ, ասեք, հղիության որ փուլում կարելի է նստել ինքնաթիռ:


Հարցին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

-Նախկինում կար մոտեցում, որ մինչեւ 33-34 շաբաթական հղիության ժամանակ կարելի է ինքնաթիռ նստել, իհարկե, եթե չկա որեւէ խնդիր, ասենք, վաղաժամ ծննդաբերության  կամ ավելի փոքր ժամկետներում վիժման սպառնալիք, անոթային որեւէ խնդիր չունի հղին: Եթե հղիությունը նորմալ է ընթանում, ապա մինչեւ 34 շաբաթականը թույլատրելի է: Իսկ բազմապտուղ հղիության ժամանակ մինչեւ 30-31 շաբաթականն է համարվում թույլատրելի սահման: Վերջին տարիներին մոտեցումները փոքր-ինչ փոխվել են, ցուցումներն ընդլայնվել: Կարծիք կա, որ մինչեւ 36-37 շաբաթական հղիության դեպքում էլ կարելի է ինքնաթիռ նստել, եթե, իհարկե, բացակայում են նշված խնդիրները: Այս հարցին այլ մոտեցում ունեն այս կամ այն երկրի ավիափոխադրող ընկերությունները: Օրինակ` Լոնդոնում 30 շաբաթական հղիությունից ավելի ուշ իրավունք չունես բարձրանալ ինքնաթիռ: Իսպանիայում` մինչեւ 32-33 եւ ավելի: Մեզ մոտ մինչեւ 33-34 շաբաթականն է` ինքնաթիռ նստելու թույլատրելի սահմանը: Դրանից բարձր դեպքերում կարող են պահանջել հավաստագիր, որտեղ թույլտվությունը պետք է լինի պարտադիր բժշկի ստորագրությամբ: Բացի այդ, տվյալ հղին ստորագրում է համաձայնագիր, որ եթե իր հետ որեւէ խնդիր առաջանա թռիչքի ընթացքում` ավիափոխադրող ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետեւանքների համար:
Նշենք, որ թռիչքի ընթացքում տեղի են ունենում մթնոլորտային ճնշման տատանումներ` հատկապես թռիչքի եւ վայրէջքի ժամանակ, ինչը շատ վտանգավոր է հղիի համար: Այդ մթնոլորտային ճնշման տատանումների արդյունքում տեղի են ունենում անոթների կծկումներ,  եւ այն հղիները, ովքեր անոթների հետ խնդիրներ ունեն, հնարավոր է ունենան բարդություններ: Ավելին` անոթների կծկումները կարող են բերել հիպոքսիկ երեւույթների (թթվածնի պակաս), ընկերքի շերտազատման, որը, հղիության փոքր ժամկետներում վիժման սպառնալիք է ներկայացնում, իսկ մեծ ժամկետներում` վաղաժամ ծննդաբերության:
Ուստի, ինքնաթիռ նստելուց առաջ հղին պետք է լինի բժշկի հսկողության տակ: Կարեւոր է, որ արգանդի տոնուսը լինի հանգիստ վիճակում: Կարելի է դեղորայքի միջոցով կարգավորել այն:
Ի դեպ, թռիչքից առաջ եւ ընթացքում վախի զգացողությունն էլ կարող է ազդել հղիի ինքնազգացողության վրա: Չի բացառվում` սրտխառնոց, ոմանց մոտ մինչեւ անգամ փսխում :  
Ինքնաթիռում հարմարավետ զգալու համար խորհուրդ ենք տալիս կրել համեմատաբար ավելի ազատ հագուստ, հանգիստ կոշիկներ: Եթե թռիչքը մի քանի ժամ է տեւում` խորհուրդ ենք տալիս փոփոխել նստելու դիրքը: Հնարավորության դեպքում ցանկալի է մեկ-երկու անգամ քայլել: Ինքնաթիռի տոմս գնելիս հաշվի առեք տեղը:  Եթե ներում են հնարավորությունները, տոմս գնեք բիզնես-դասում, քանի որ պայմաններն այնտեղ ավելի լավն են: Եթե ոչ` տեղը ցանկալի է, որ լինի ինքնաթիռի առաջամասում` վթարային ելքերի մոտ, որտեղ տարածքը համեմատաբար ազատ է:
Խորհուրդ է տրվում ինքնաթիռ բարձրանալ գրանցման ավարտին` խուսափելով ուղեւորների հրմշտոցից ու կուտակումից, ինչը, անշուշտ ունի ճնշող ազդեցություն:
Սնունդ թռիչքից առաջ կարելի է ընդունել, իհարկե, ոչ շատ ծանր: Հստակ սահմանափակումներ չկան:
Հղին իր հետ պետք է ունենա նաեւ դեղամիջոցներ` արգանդի տոնուսը թուլացնելու համար: Բժշկի ցուցմամբ` կարելի է օգտագործել նաեւ հանգստացնող դեղահաբեր:  

Հարցին պատասխանել է նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ.


-Յուրաքանչյուր ավիաընկերություն նման դեպքերի համար ունի իր կողմից հաստատված կանոնակարգը: Որոշ ավիաընկերություններ ինքնաթիռ նստելու թույլատրելի սահման են համարում մինչեւ 34 շաբաթական հղիությունը, որոշ ավիաընկերությունների համար էլ թույլատրելի սահման է համարվում մինչեւ 36 շաբաթական հղիությունը:   
Հղիները, որպես կանոն, ինքնաթիռ նստելուց առաջ պետք է ներկայացնեն բժշկի կողմից տրված տեղեկանք, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Օդանավակայանի աշխատակիցները հաշվառման ժամանակ տեղեկացնում են ավիաընկերության ներկայացուցչին` հղի ուղեւորի առկայության մասին: Նա էլ իր հերթին տեղեկացնում է օդանավի անձնակազմին:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ