Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՈՏՈՒԼԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԲՈՏՈՒԼԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՙԱյս տարի թունավորումների դեպքերի մեծ մասը եղել է բոտուլիզմի դեպքերով, որը պայմանավորված է կենցաղում` տնային պայմաններում, պատրաստված պահածոներ օգտագործելու հետ՚,- մեզ հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի բժիշկ ՆԵԼԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
-Ի դեպ, բոտուլիզմով թունավորման դեպքեր արձանագրվել են միայն մեծահասակների շրջանում. չունենք դեպք, երբ բոտուլիզմից տուժած լինի երեխա: Բոտուլիզմով թունավորման վերջին դեպքը գրանցվել է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում, երբ մայր ու որդի տեղափոխվել էին ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոն:
Նախորդ տարիների հետ համեմատած, պետք է ասեմ, որ բոտուլիզմով թունավորումների դեպքերը գնալով նվազում են, բայց, որ ասեմ շատանալու կամ քչանալու կայուն տենդենց կա` այդպես էլ չէ: Բոտուլիզմով թունավորվելուց զերծ մնալու համար մեկ անգամ եւս պետք է հորդորեմ մեր բնակչությանը` քիչ օգտագործեն տնային պայմաններում պատարաստված պահածոներ, օգտագործելու դեպքում էլ, այն տասնհինգից քսան րոպե եռացնելուց հետո:
Բացի բոտուլիզմով թունավորման դեպքերից, այս տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է սննդային թունավորման 5 դեպք: Սննդային թունավորման համար, հատկապես տաք եղանակներին, մեծ վտանգ է ներկայացնում կրեմային արտադրանքը, այնպես որ, ցանկալի է հետեւել պիտանելիության ժամկետներին, պահպանվող պայմաններին: Իսկ մրգերից եւ բանջարեղենից` թունավորման եւ այլ վարակներից զերծ մնալու համար անհրաժեշտ է օգտագործել հոսող ջրի տակ լավ լվանալուց հետո:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ