Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ըստ Հրանտ Մարգարյանի` ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմի, բայց սառեցված մասնիկներ կունենա:


ՈՎ` ԷՇ, ՄԵՆՔ` ՓԱԼԱՆ

Ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի` եթե ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալով ուզում է կրկին կուսանալ, ապա նախարարներն եւ մնացած պաշտոնյաներն ՕԵԿ-ից դուրս գալով` շարունակում են հաճույք ստանալ:

% % %
ՄԵՐՕՐՅԱ ՖՈՒՆՏԸ

Ամուսնական ակտերի գրանցման գրասենյակից հայտնում են, որ ՕԵԿ-ին տարել, հետ են բերել Լեւոն Հակոբիչի օրոք, Ռոբերտ Սեդրակիչի օրոք, Սերժ Ազատիչի օրոք...


% % %
ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

Եթե քաղաքականությունը պոռնկություն ա, ապա Անգելա Մերկելը Եվրոպայի Մամա Ռոզան ա:


% % %
ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ԵՂԱՎ

ՕԵԿ-ը ոսկե ձկնիկ էր ուզում բռնել, բայց հայտնվեց կոտրած տաշտակի մեջ:


% % %
ՀՅԴ-Ն ՇԵՔՍՊԻՐԱԲԱՐ

Մտնել, թե չմտնել, այս է խնդիրը:


ՀՈ ՈՏ ՉԻ


Ըստ Եվրամիության արտաքին գերատեսչությունների` իրենք դեմ են Տիգրան Սարգսյանի` իրենց երկրներում դիվանագիտական աշխատանքի անցնելուն, քանի որ որտեղ նա պաշտոնավարում է, այնտեղ խոր տնտեսական ճգնաժամ է սկսվում:


% % %
ՀԱՅՏՆԻ ԱՍԱՑՎԱԾՔԻ
ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՕՎՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԳՈՐԾԱՐԱՐ
ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԻՐԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Վարչապետը ելավ, Սուքիասյան Աշոտի տեղը լայնացավ:


% % %
ПАНОС
(ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Վազգեն Խաչիկյանը այնքան է կերել, որ հինգ տարի հետո էլ չի կարողանում մարսել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ