Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹԵՎՈՍԻԿԻ ԳՈՐԾԸ ԱԱԾ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ

Արխիվ 12-16

ԹԵՎՈՍԻԿԻ ԳՈՐԾԸ ԱԱԾ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ

Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը Ոստիկանության վարույթից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության վարույթ` ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով: Այս մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի պետ Արծվին Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն "Թեւոսիկի" եղբայրն է): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ