Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՚ԴԵՄ ԵՄՙ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԱՎ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵԼ

Արխիվ 12-16

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ  ԴԵՄ ԵՄՙ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԱՎ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵԼ

Այսօր ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագահական նստավայրի դիմաց հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող "Դ!եմ եմ " նախաձեռնության անդամներին, որտեղ եւ ասաց.

"Ես Ձեզ հուսախաբ չեմ անելու: Ես դեռ պիտի հանդիպեմ IP ոլորտի գործատուներին":

Այնուհետ Հ. Աբրահամյանը նշեց, որ փողոցում քննարկումներ չեն արվում.

"Մեր մոտեցումները, նաեւ ձեր առաջարկների մասով, պարզ են, առաջին քայլն իրականացրել եմ: Կարող եք վստահել, հավատալ, որ մենք կարող ենք ունենալ հաջողություն միասին քննարկումների արդյունքում: Յուրաքանչյուր արդարացի հարցի, որ բարձրացվում է, փորձելու ենք լուծում տալ: Ես առաջարկում եմ ձեւաչափ, մենք ստեղծել ենք խումբ, որ աշխատում է: Ձեր բոլոր մտահոգությունների պատասխանները կարող եք ստանալ

Ես  խնդրում եմ ինձ վստահեք, հուսախաբ չեմ անի, ապրիլի 28-ին նախագիծը կտրամադրվի ակտիվիստներին մինչև ԱԺ քվեարկության մտնելը: Անվստահությունը ոչ մեզ է օգուտ, ոչ ձեզ":

Ակտիվիստները ողջունեցին վարչապետի առաջարկը, բայց նշեցին, որ մինչեւ վերջ տեր են կանգնելու իրենց պահանջին:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հարցրեց վարչապետին, թե արդյոք մինչև նոր փաթեթի մշակումը մարդու կամքին հակառակ գանձումների կասեցումն ապահովելու է, թե ոչ: ՛՛Դուք փաստի առաջ եք ուզում կանգնեցնել, ես նորից եմ ասում՝ որևէ ապօրինի քայլ չի եղել և չի լինելու: Ես պատրաստ եմ, դա փողոցի քննարկման առարկա չի, գնանք, միասին քննարկենք: Ձևական որևէ բան չեմ ուզում ասել: Խնդրում եմ ուլտիմատումով չխոսել, ձեզ հարգելով եկել եմ այստեղ, խնդրում եմ լսել, հնարավորություն տալ, կառուցողական ուզում եմ աշխատել՛՛,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաեւ ասաց, որ փաստ է, որ գնալու են զիջումների, քայլեր են իրականցնելու: Հ. Աբրահամյանը խոստացավ, որ մինչև ԱԺ ապրիլի 28-ի քառօրյան այս հարցում դրական առաջընթաց կլինի:

Իսկ վերջում Բաղրամյան պողոտայից ակցիայի մասնակիցներն երթով քայլեցին դեպի Ազատության հրապարակ, այստեղ նրանք նշեցին, որ շարունակելու են իրենց պայքարը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ