Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԱՆԳԱՄ ՉԵՆ ԷԼ ԴԻՄԵԼ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Արխիվ 12-16

«ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԱՆԳԱՄ ՉԵՆ ԷԼ ԴԻՄԵԼ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ


Այսօր` Ապրիլի 18-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ  «ՍՈՍԵ» կինոփառատոնը, որի ժամանակ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին մի քանի կարճամետրաժ, բայց միեւնույն ժամանակ խորիմաստ ֆիլմեր: Դրանց ցուցադրումից հետո անցկացվեց մրցանակների հանձման արարողությունը:
«ՍՈՍԵ» կինոփառատոնի ժյուրիի կողմից ընտրվել էին լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար և օպերատորական աշխատանք, լավագույն դերասանական աշխատանք անվանակարգերը: Ներկայացված ֆիլմերի խորագիրը կինն էր:

Նկատենք, որ «ՍՈՍԵ» կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։ Հայուհի, ով հերոսաբար ապրեց իր կյանքը, թե՛ որպես մայր, թե՛ որպես կին, և թե՛ որպես իր ազգի նվիրյալ։

Ինչպես նշեց մրցանակաբաշխության կազմակերպիչներից ՌԻՏԱ ԽԱԼԱԹՅԱՆԸ, կինոփառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը,՝ խոսելով նրա արժանիքների, խնդիրների, նվաճումների, կարողությունների և առհասարակ՝ նրա դերակատարման մասին։ Թերևս սա մի թեմա է, որն անսպառ է բոլոր ժամանակներում։

Մտահաղացման եւ փառատոնի ընտրված յուրահատուկ անվան վերաբերյալ Ռ. Խալաթյանն ասաց. «Այսօր աշխարհում խոսվում է կնոջ իրավունքների, նրա դերակատարման մասին, եւ մենք փորձեցինք այդ ամենը մշակույթի միջոցով վերարտադրել ու  ներկայացնել մեր հանդիսատեսի ուշադրությանը: Ֆիլմերում, ինչպես նկատեցինք,  նկարագրված են ե՛ւ կանացի թերությունները, ե՛ւ ձեռքբերումները: Թե ինչու ենք փառատոնն անվանել ՍՈՍԵ՝ կարծում եմ պարզ է շատերին, քանի որ հայոց պատմության ամենավառ անհատականություններից մեկը հենց ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿՆ է: Կանացի նման կերպարի խնդիր ունի ներկայումս ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ մի շարք այլ երկրներ»:

Դե իսկ կազմակերպչական գործողությունների վերաբերյալ զրուցակիցը հավելեց.«Փառատոնը կազմակերպվել է առաջին անգամ: Գաղափարն առաջանալուն պես մեր թիմն անմիջապես աշխատանքի անցավ, գործի դրվեցին հնարավոր բոլոր միջոցները՝ նպատակն իրականություն դարձնելու համար:  Որպես ժյուրի մենք ընտրեցինք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, պատճառն էլ այն է, որ արվեստագետը դրսում շփման կարիք ունի, գտնում ենք, որ չպետք է սահմանափակվել միայն Երեւանի կամ Հայաստանի մասշտաբներով: Այս անգամ փառատոնին մասնակցել եւ իրենց ֆիլմերն են ցուցադրել ցանկություն արտահայտած անձինք: Հարկ եմ գտնում նկատել, որ այն կունենա շարունակական բնույթ, կարծում եմ, որ փառատոնը կայացավ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին»:

Նկատենք, որ փառատոնի կազմակերիչները աջակցության համար չեն դիմել ՀՀ Մշակույթի նախարարություն, հավանաբար նախարարության կողմից անարձագանք չմնալու համար:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ