Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՅԱՆՈՒԿՈՎԻՉՆ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԴՈՆԵ՞ՑԿ

Արխիվ 12-16

ՅԱՆՈՒԿՈՎԻՉՆ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԴՈՆԵ՞ՑԿ

Regnum գործակալությունը, հղում անելով Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատանը, հայտնում է, որ ապրիլի 20-ին, Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով այժմ գտնվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, կվերադառնա Ուկրաինա, ավելի կոնկրետ` Դոնեցկ: Ընդ որում` փաստ չէ` ապագայում Դոնեցկը կշարունակի՞ մնալ Ուկրաինայի կազմում: Այս կապակցությամբ Կիևում լեհական դեսպանատան աղբյուրը հայտարարել է. «Այս կիրակի Յանուկովիչին Դոնեցկ կվերադարձնեն։ Ըստ իմ տվյալների` Կրեմլը դեռ չի կողմնորոշվել Դոնբասի հասարակական֊-քաղաքական հարցում։ Դիտարկվում է 2 տարբերակ` այն կարող է լինել ինչպես Դոնեցկի անկախ հանրապետություն, այնպես էլ, Ղրիմի օրինակով, Ռուսաստանի Դաշնության կազմում դաշնային շրջան»: Այնպես որ` Յանուկովիչը վերադառնում է, բայց ո՞ւր, դեռ պարզ չէ:

Ուկրաինական ТСН-ն հայտնում է, որ Բերդյանսկ քաղաքում արդեն սկսվել են պատրաստվել Յանուկովիչի վերադարձին, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա Ուկրաինա կվերադառնա հենց այդ քաղաքով: Մասնավորապես` ակտիվացել են Ազգային անվտանգության ծառայության աշխատանքները` դեպի քաղաք տանող ճանապարհները փակ են, բոլոր մեքենաները ստուգվում են: Բացի այդ` հաղորդվում է, որ երեկ հրաման է արձակվել չհսկել քաղաքի օդային տարածքը, հավանաբար, որպեսզի Յանուկովիչը կարողանա վայրէջք կատարել:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ