Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՄ Է «ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՕՐԵՆՔԻՆ

Արխիվ 12-16

ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՄ Է «ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՕՐԵՆՔԻՆ

 

«Ի վերջո, խտրականության դեմ օրենք մտավ վրացական պառլամենտ եւ այս պահի դրությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է այն ու հնարավոր է որոշակի փոփոխություններից հետո երկրորդ ընթերցմամբ հաստատվի», - ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին զարգացումներին` նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Ապա նկատեց. «Այդ օրենքին դեմ են դուրս գալիս ուղղափառ եկեղեցին, քանի որ իրենք հայտարարում են, որ ավանդական վրացական ընտանիքին է այն զուտ հարված տալու, չնայած նրան, որ իշխանությունները հայտարարում են, թե իրենք որոշ այլ կոնսենսուսի կգնան»: Ասուլիսի ժամանակ եւս մի ուշագրավ հայտարարություն արեց Ջ.Մելիքյանը. «Քանի որ այս պահի դրությամբ սահմանադրական միջգերատեսչական խորհուրդ է ստեղծվել եւ իրենք սահմանադրական ռեֆորմ են պատրաստում, նոր սահմանադրության մեջ նախատեսել են մեկ կետ մտցնել, որով կֆիկսվի, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միջեւ կարող է լինել: Նրանք ուզում են այդ ամենը ամրագրել սահմանադրության մեջ, որ այդ օրենքի ընդունելուց հետո որոշակի սխալմունքներ չլինեն»: «Իրավունքի» այն հարցին, թե արդյո՞ք այդքան խայտառակ ծայրահեղ վիճակում է գտնվում մեր հարեւան երկիրը, քանի որ կարիք ունի սահմանադրությամբ ամրագրել, որպեսզի իրենց համար պարզ լինի, որ ամուսնությունը միայն կնոջ եւ տղամարդու միջեւ է հնարավոր, բանախոսը պարզաբանեց. «Հիմնականում այդ վատ իրավիճակով չէ պայմանավորված: Քանի որ այս պահի դրությամբ վրաց ուղղափառ եկեղեցին բավականին ազդեցիկ է Վրաստանում եւ ԵՄ ասոցացման պայմանագրի շրջանակներում կային պարտականություններ, որոնք իրենք պետք է իրականացնեին, այդ հիմնական կետերից մեկն էլ այդ օրենքի ընդունումն էր: Նույնիսկ որոշ ժամանակ առաջ Ֆյուլեն այցելելով Վրաստան` հանդիպեց Պատրիարքին ու բացատրեց, որ իրենք չենք վնասելու եկեղեցուն եւ այլն: Եվ իշխանությունները փորձում են այլընտրանքներով ինչ-որ ձեւով եկեղեցուն ցույց տալ, որ իրենք այդպիսի բաներ չեն անելու: Չնայած դրա վտանգն էլ կա. եթե «Խտրականության դեմ» օրենք է ընդունվում, ուրեմն` երբ ինչ-որ միասեռականներ փորձեն նախաձեռնությամբ դուրս գալ, որ իրենց ամուսնությունը պետք է ամրագրվի, այդ ամենը խտրականություն կարող է ընկալվի: Դրա համար իրենք փորձում են սահմանադրության մեջ այդ ամենը ֆիկսել, որ հետո խնդիրներ չլինեն»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ