Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»(+Տեսանյութ)

Արխիվ 12-16

Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»


Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն օրերս են վերադարձել ապրիլի 7-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացած XVI ԱՊՀ եւ բալթյան երկրների ռուսական թատրոնների` «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնից: Փառատոնին այս տարի մասնակցել են  թատրոններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսին ասացին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ու ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅՆՆ, ով, թեպետ անձամբ ներկա չի գտնվել փառատոնին, սակայն, արդեն հասցրել է լսել հայ ներկայացուցիչների ունեցած հաջողությունների մասին: Ի դեպ, գործը, որով դերասանուհի Ա. Շահնազարյանը ներկայացել է փառատոնին բեմադրել է Վ. Շահվերդյանը:

ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ լրագրողներին ասաց, որ ներկայացումից առաջ շատ էր հուզվում. «Պատասխանատվության զգացողություն կար, քանի որ գտնվում էի, ինչպես ասում են, մշակութային մայրաքաղաքում, ճանաչված թատերագետների առջեւ պետք է խաղայի: Անկեղծ ասած, ինքս ինձանից այնքան էլ գոհ չէի, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի: Սրտատրոփ սպասում էի քննարկման օրվան: Ես հաճելիորեն զարմացա. բոլոր մտահղացումները տեղ էին հասել ու արժանացել բարձր գնահատականի: Սակայն դա չէ կարեւորը: Ինձ համար առաջնային էր, թե ինչպես ներկայացումը կընդունի հանդիսատեսը. մենք բոլորս աշխատում ենք հանդիսատեսի համար: Ներկայացման հաջորդ, երբ դրսում կանգնած էի եւ սպասում էի հերթական ներկայացման, ինձ անծանոթ մարդիկ մոտեցան ու շնորհավորեցին: Մի կին էլ, ազգությամբ ռուս թաց աչքերով մոտեցավ գրկեց ու համբուրեց ինձ… Դա ինձ համար արդեն հաղթանակ էր»:

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

 

Նյութը, լուսանկարը եւ տեսանյութը`Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ