Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

Ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա մ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ  համերգին` ի  հիշատակ Հայոց  Մեծ եղեռնի:

Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի  Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը:  Համերգը կղեկավարի  Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար  և գլխավոր  դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Արսեն Այտընեանը ծանոթ է հայագիտական շրջանակներում որպես մեծ հայագետ և հայտնի է գրաբարի և  աշխարհաբարի հոյակապ աշխատություններով:  Բազմաթիվ հայագիտական աշխատանքների,  հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով,/գլոբուս/,  որը այսօր Վիեննայի Մխրթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում:

Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ  այս  պատարագը առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանիեպիսկոպոսական օծման առ թիվ:

Բացի այդ նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով:  Ծնված լինելով Պոլսում, կրթություն է ստացել տեղի  Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում:  Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845 թ.-ին, 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում,  իսկ 1886թ.-ին`  ստացել է արքեպիսկոպոսական օծում:

Այտընեանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները  մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետ  Վայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի: Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը ՝ լարային, փողային և հարվածային գործիքներով:

Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ  այս  պատարագը առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանիեպիսկոպոսական օծման առթիվ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ