Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔԵՍԱԲԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ՀԱՅԵՐԻՍ ՍԻՐԻՈ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԼԱՎ Է ՆԱՅՈՒՄ»

Արխիվ 12-16

ՔԵՍԱԲԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ՀԱՅԵՐԻՍ ՍԻՐԻՈ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԼԱՎ Է ՆԱՅՈՒՄ»

"Չնայած կոնկրետ հայերի նկատմամբ արտահայտված լարվածություն, թշնամանք չկա, սակայն, ցավով պետք է նշեմ, որ Քեսաբիում այս օրերին  եւս շարունակվում է լարված պատերազմական իրավիճակը, զորքը առաջ է գալիս: Այս պահին էլ Ձեզ հետ խոսելիս դրսում ահավոր վիճակ է տիրում, չորս կողմից կրակոցները չեն դադարում",- մեզ հետ ասաց Քեսաբի քաղաքապետ ՎԱԶԳԵՆ ՉԱՓԱՐՅԱՆԸ:

- Կարող ե՞ք ավելի մանրամասն ներկայացնել այդտեղ տիրող իրավիճակը, ի՞նչ վիճակում են տեղի հայերը:

- Գիտեք, որ Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումները սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացնում են "Ջաբհա ան Նուսրա" եւ "Ջեյշ ալ Իսլամ" խմբավորումները: Այս պահի դրությամբ այստեղ բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով եւ սննդով: Չեմ կարող չնշել, որ մեզ` հայերիս  Սիրիո կառավարությունը շատ-շատ լավ է նայում: Մենք միշտ սիրիո ժողովրդի հետ ենք, մեզ այստեղ երբեք չեն տարանջատել իրենցից, քանի որ գիտեն, որ մենք ամեն վարկյան պատրաստ ենք կռիվ տալ Սիրիո պետության համար, մեր հայրենիքը Սիրան է: Երեւի տեղյակ եք, որ շուտով ընտրություններ են, եւ մենք նույնպես պետք է մասնակցենք երկրի նախագահի ընտրություններին, քանի որ շատ-շատ կսիրենք մեր նախագահին, մեր զորքի վրա էլ շատ վստահ ենք:

Թեմայի շարունակությունը վաղվա «իրավունք»-ի տպագիր մամուլում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ