Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՅԴ ԳՄ-ԻՑ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՆԵՂԱՑԱԾ ՀԵՌԱՑԱՎ

Արխիվ 12-16

ՀՅԴ ԳՄ-ԻՑ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՆԵՂԱՑԱԾ ՀԵՌԱՑԱՎ

ՀՅԴ նորընտիր ԳՄ-ում, որը կազմված է 11 անձից, երեք անդամի փոփոխություն է տեղի ունեցել: Մասնավորապես` Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը չեն ընտրվել: Իսկ նրանց ԳՄ-ում կփոխարինեն Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը եւ Լիլիթ Գալստյանը: Թե ի±նչն էր պատճառը, որ նախկին ԿԳ ՀՅԴ-ական նախարար, ապա ՀՅԴ խոսնակի անշնորհակալ գործը ստանձնած ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ դուրս մղվեց ԳՄ-ից, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել նրանից:
- Բարեւ Ձեզ, պարոն Սեյրանյան...
- Քաղաքական հարցերով դիմեք Արմեն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին:
- Բայց հարցը կոնկրետ Ձեզ է վերաբերում` կապված ԳՄ նորընտիր կազմի հետ:
- Այդ հարցին ես չեմ պատասխանում:
- Այնուամենայնիվ, Ձեր ԳՄ-ից հեռանալը ինչով էր պայմանավորած:
- Ես արդեն այդ հարցին պատասխանեցի, հաջողութուն...
Չէ, իսկապես ԳՄ-ից հեռանալը ծանր է նստել Ս. Սեյրանյանի վրա` կա°մ խիստ հուզված է, կա°մ խիստ նեղացած: Ի դեպ, փորձեցինք կապ հաստատել եւ շնորհավորել ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, բայց պարզվեց, որ նա էլ առանձնապես տրամադրություն չունի խոսելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ