Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՕԵԿ-Ի ՀԵՏ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ՚

Արխիվ 12-16

ՙՕԵԿ-Ի ՀԵՏ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ՚

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ետ է վերցրել այս ամսվա սկզբին կուսակցությանն ու ԱԺ-ին ներկայացված դիմումները, ըստ որի` նա ցանկանում էր վայր դնել մանդատը եւ դուրս գալ խմբակցությունից: Օրերս հայտարարություն տարածվեց, որ պատգամավորը, այսպես ասած, փոշմանել է վերը նշված երկու դիմումների համար, ուստի` երկու դիմումներն էլ չեղյալ է համարվել: Խոսակցություններ կային առ այն, որ վերը նշված պատգամավորը կառավարության փոփոխմանը զուգահեռ` ցանկություն է հայտնել տեսնել իրեն Կոտայքի մարզպետի պաշտոնում, եւ հենց դրանով են պայմանավորված եղել նրա այդքան հապշտապ դիմումները: Թե արդյոք անձնական հարցերից զատ, ինչի մասին ասել է պատգամավորը իր դիմումներում, այլ խնդիրներ եւս ծագել են` հարցին ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ ասաց.
-Ես անձամբ կոռեկտ էլ չեմ համարում իմ կողից ճշտման փորձեր կատարելը, քանի որ Դավիթ Քոչարյանն իր հայտարարության մեջ շիտակ ներկայացրել է մանրամասներ եւ նշել, որ զրուցել է մեր կուսակցության նախագահի հետ, հետեւաբար, կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները նա տվել է: Այն ինչ ենթակա է հրապարակման, հրապարակել է հայտարարությամբ:
- Եթե նմանատիպ դեպքերը շատ լինեն, չեք կարծում, որ այդ կերպ կարող են կուսակցության վարկանիշի հետ խաղալ:
- Նախեւառաջ նմանատիպ դեպքերը, եթե շատ լինեն, ապա այդ ժամանակ այդ հարցը կուղղեք` կպատասխանեմ, բայց վստահ եմ, որ չեն կարող նմանատիպ դեպքեր լինել, այն էլ` շատ: Բացի այդ, կուսակցության վարկանիշը կախված է կուսակցության քաղաքական կուրսից եւ գործունեությունից, իսկ ամենակարեւորը` քաղաքացիների, հայաստանցիների հանրային պատվերի շրջանակներում իրականացվող կուրսը չի կարող թույլ տալ, որ կուսակցության  վարկանիշն ընկնի:
- ԲՀԿ-ն քննարկել է ՕԵԿ-ի հետ հետագա համագործակցության մասին:
- Միայն մասնավոր զրույցների շրջանակներում` օֆիցիալ ներկայացուցիչների հետ: Պաշտոնական քննարկում չի եղել, եւ մեծ հաշվով քննարկելու բան էլ չկա:
- Ապրիլի 28-ի հետ կապված նախկին հայտարարությունները` շուրջօրյա հանրահավաքների մասին, շարունակում են մնալ ձեր ծրագրային դրույթներում:
- Եթե խոսքը քառյակի գործունեության մասին է, ապա դա իրենց որոշելիք կոմպետենտության հարցն է, երբ քառյակը որեւէ բան որոշի, հավուր պատշաճի կներկայացնի:
- Քառյակի մի մասն էլ, ԲՀԿ-ն է կազմում:
- Դե, դրա համար էլ ասում եմ, որ հենց նորություն լինի` սիրով կտեղեկացնեմ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ