Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԼՔԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԼՔԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԸ

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ կլքի նախարարական պաշտոնը: Յուրի Վարդանյանի աշխատանքը այդ պաշտոնում մեկ տարուց պակաս ժամանակահատվածում էր, սակայն նա այդպես էլ չկարողացավ հարմարվել նախարարի աթոռին:
Ի սկզբանե նա հակամարտության մեջ մտավ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ սկանդալներ առաջ եկան: Դրանց հիմքում շատ անգամ զուտ ամբիցիաներն էին, ինչպես, օրինակ` Ծառուկյանի ցուցանակի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Յուրի Վարդանյանի  ձայնը առանձնապես լսելի չէր նաեւ կառավարությունում: Ինչպես պատմում են սպորտի ասպարեզին մոտ կանգնած մարդիկ` սպորտի նախարարը հարցեր լուծող չէր:
Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանի` ԱԺ-ի հետ փոխհարաբերություններին, ապա այստեղ էլ փոխօգնության ու փոխհամաձայնության մասին խոսելը տեղին չէ: Իր նշանակումից հետո երկար ժամանակ Յուրի Վարդանյանը ԱԺ չէր ներկայանում, իսկ հետագայում էլ, ներկայանալուց հետո չէր կարողանում պատասխանել պատգամավորների հարցերին` երբեմն մտնելով կոնֆլիկտների մեջ` անգամ հանրապետականների հետ:
Չստացվեցին նաեւ Յուրի Վարդանյանի հարաբերությունները մամուլի հետ: Այդ ամենին նաեւ նպաստեց իր որդու քրեական պատմությունը: Հիշեցնենք, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ոստիկանությունը նրա մոտ 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ էր հայտնաբերել: Հետագայում պարզվեց, որ նրա որդին ԱՄՆ քաղաքացի է եւ չի տիրապետում գրավոր հայերենին:
Այդքանից հետո պարզ էր, որ նախարարի պաշտոնը Յուրի Վարդանյանի համար ավելի ծանր է, քան նախկինում իր բարձրացրած ռեկորդային ծանրաձողերը: Ըստ լուրերի` նրան փոխարինելու է Գաբրիել Ղազարյանը, որը հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի վստահելի մարդ: Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Ղազարյանը որեւէ այլ նվաճումներ` սպորտի, քաղաքականության կամ կազմակերպչական ոլորտում մինչ օրս չի գրանցել: Հետեւաբար, ոլորտին ծանոթ մարդիկ կարծում են, որ Սպորտի նախարարությունը այս նախարարի օրոք նույնպես երկնքից աստղեր չի քաղելու: Սակայն հույսեր կան, որ վիճակը լինելու է ավելի լավ, քան նախորդ նախարարի պարագայում, քանի որ  ձեւավորվող կառավարության` ԲՀԿ-ի հետ սպասվող չեզոք հարաբերությունները` ոչ ընկերություն, ոչ պատերազմ տարբերակով, կարող են բերել նրան, որ Գ. Ծառուկյանը կաջակցի, ըստ էության, ԲՀԿ-ին տրված նախարարության աշխատանքներին:
Խոսելով Սպորտի եւ երիտասարդության նախարարության մասին` չի կարելի չհիշել Յուրի Վարդանյանին նախորդող նախարար, մշտաժպտերես բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանին, որը խայտառակ արեց ոչ միայն իրեն, այլ` նախարարությունը, ԲՀԿ-ին ու կառավարությունը միասին վերցրած: Մնում է միայն  հուսալ, որ Գաբրիելը, կամ, ինչպես նրան անվանում են օլիմպիական կոմիտեում` Գափոն, չի կրկնի Ռոստոմյանի խայտառակ ուղին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ