Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԻՆՔՆ ԻՐ ՀԵՏ ԽՈՍԵԼԸ` ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԻՐԱՎԻՃԱԿ Է՚

Արխիվ 12-16

ՙԻՆՔՆ ԻՐ ՀԵՏ ԽՈՍԵԼԸ` ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԻՐԱՎԻՃԱԿ Է՚


- 19 տարեկան եմ, վերջին շրջանում նկատել եմ, որ հաճախակի եմ  մեկուսանում եւ բարձարաձայն` կարծես ինքս ինձ հետ խոսում, ինքս ինձ խորհուրդներ տալիս: Խնդրում եմ պատասխանել, հնարավոր է, որ դա հոգեբանական ինչ-ինչ խնդիրների սկիզբ դառնա:
ք. Երեւան,
Կ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հարցին պատասխանում է
հոգեբան
ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ.

-Չենք կարող շատ հեռու գնացող հոգեբանական խնդիրների մասին խոսել, հնարավոր է` ինչ-ինչ խնդիրներ ունեք, որոնցով չեք կարողանում կիսվել շրջապատի հետ: Նման դեպքերում, կարող է ներքին խոսքը որոշակիորեն արտաքին դառնա` առանց զրուցակցի, առանց այն մարդու, ում ուղղված է խոսքը: Երբ մարդը որոշակի տարիքում սկսում է ինքն իր հետ խոսել, դա հոգեբանական խնդրահարույց իրավիճակի մասին է խոսում: Բայց հնարավոր է` Ձեր դեպքում որեւէ հոգեբանական խնդրի առաջ չկանգնեք, եթե փորձեք Ձեր շփումները շատացնել: Հնարավոր է, որ այդ ամենը նաեւ սթրեսի հետեւանք է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ