Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԱՄԱՅԴԱՆԻ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԱՄԱՅԴԱՆԻ ԵՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ


Սովորաբար Սուրբ Զատիկի օրերին մարդիկ բարիանում են ու ՙսրբանում՚, սակայն այս տարի ճիշտ հակառակը` կարծես չարացած մարդկանց պակաս չզգացվեց: Սոցիալական ցանցերում ՙթոկից փախածի՚ նման ազատություն տեսածի տպավորություն թողնելով` մարդիկ մոռացել էին սուրբ օրվա ու նրա խորհրդի մասին եւ յուրաքանչյուրն իր կուտակած բառապաշարի չափով փորձում էր իրեն իրավունք վերապահել ու արտահայտվել Մեծ Պահքի ու այդ օրերին հաջորդող մեռելոցի մասին: Ամենեւին էլ պետք չէ շատ փնտրել երեւույթը ծնող պատճառները, սա միայն արվում է աղանդավորական քարոզչամեքենայի կողմից, միայն հակաքրիստոնյա անձը կարող է իրեն իրավունք վերապահել ու պախարակել քրիստոնեական ազգային տոներն ու ծեսերը: Իսկ ազգը կործանվում է այն ժամանակ, երբ չունի ազգային ծեսեր ու մշակույթ: Պատահական չէին Ուկրաինայում տեղի ունեցած վերջին դեպքերն ու իրադարձությունները, որոնք արդեն հայտնի է, թե ինչ ավարտ ունեցան: Պարզապես դա նրանից էր, որ Ուկրաինայի բոլոր առաջնորդները հակաքրիստոնյա էին, ինչը բերեց Մայդանի ու հանգեցրեց երկրի պառակտմանը: Չի բացառվում, որ սա էլ Հայաստանում ցայտնոտի մեջ ընկած, Արեւմուտքից ֆինանսավորվող հակաքրիստոնյաների ձեռքի գործն է, որոնք ամեն գնով փորձում են քար գցելով ու սեւացնելով Եկեղեցուն ու քրիստոնեական ծեսերը` ցանկանում են թուլացնել երկրի հիմքերն ու այն ավարտին հասցնել կամ երեւանամայդանով, կամ էլ` երկրի պառակտմամբ:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ