Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՆԱՃ

Արխիվ 12-16

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՆԱՃ

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո Ամերիկայի դեսպանի լոբբինգը համ կանաչել ա, համ` հաստացել:


ТЫ НАШ ТРАНЗИТНЫЙ ПАССАЖИР

Ըստ Հայաստանի քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի` ՕԵԿ-ը կոալիցիա կամ ընդդիմություն մտնելիս` միշտ տոմսը туда-обратно է վերցնում:



% % %
ՏԻՊԻԿ ՕԵԿ-ԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

Կոալիցիայից դուրս եկող կուսակցության ետեւից նախարարները չեն գնում:


% % %
ԿԱՏԱՐՅԱԼ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը լամինանտով մտավ  ՕԵԿ, թքեց փետին` հեռացավ:


% % %
ՕԵԿ-ԱԲԱՐ

Ըստ Ագրոարդյունաբերողների միության` Սերգո Կարապետյանը աղոթելով ՕԵԿ եկավ, ուրանալով հեռացավ:


% % %
ՈՉ ՄՏՆԵԼՈՒՑ ԲԱՆ ՀԱՍԿԱՑԱ, ՈՉ ԷԼ...

Ըստ Արթուր Բաղդասարյանի Արմեն Երիցյանն իր կյանքում երկու անգամ է ղալաթ արել, մի անգամ` ՕԵԿ մտնելուց, մի անգամ էլ` դուրս գալուց:


ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Դաշնակները յոթ կետ գիտեն, յոթն էլ` կոալիցիա մտնելու մասին:


% % %
ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐ`
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ


Տիգրան Սարգսյանը եւ նրա եղբայրը ինչքան հայրենիքից հեռու, այնքան`  Հայաստանի համար լավ:


% % %
ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ
(ԿԻՊՐՈՍՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է,
ՈՐ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԱԿ ՏԻԳՐԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՂԵԼ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Փայլակ Հայրապետյանի` փաստաթղթերի տակ ստորագրել է Տիգրան Սարգսյանը, բայց ձեռագիրը Աշոտ Սուքիասյանինն է:


% % %
ԵՐԿԱՐ ԳԻՇԵՐ

Ըստ պատգամավոր Վահան Բաբայանի` ՕԵԿ-ին կրկին ընդդիմություն վերադառնալ-չվերադառնալուն երեք անմոռանալի գիշերներ է բաժանում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ