Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Արխիվ 12-16

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ


Ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) կկայանա իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում` Իտալիայի Պեզարո և Ուրբինո շրջանում: Այնուհետև տեղափոխվել է Համբուրգ և ընդունվել Գեղեցիկ Արվեստների Ակադեմիա (Hochschule für bildende Künste):

1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977թ.-ին նա հաղթում է Լիտոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները:

Բրունո Բրունին մասնավորապես այն քիչ լիտոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»:

Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ