Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՐ` ԲՀԿ-Ն ՈՒՐ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՐ` ԲՀԿ-Ն ՈՒՐ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի ժամանակ նշել է, որ բարձր է գնահատում ներկայիս ՀՀ վարչապետի անցած ճանապարհը: Հետաքրքիր է, իսկ ինչու է այն քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, որտեղ Ռ. Քոչարյանի ասածը հույժ հեղինակավոր է համարվում, նախապես որդեգրել Հովիկ Աբրահամյանի կառավարության նկատմամբ ժխտողական քաղաքականություն: Ինչպես նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ.
- Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ ես զարմանում եմ, թե ինչու են որոշ մարդիկ կապում պարոն Քոչարյանի հայտարարությունը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետ: Մինչ օրս մենք չենք նկատել, որ պարոն Քոչարյանը ԲՀԿ-ի անունից ինչ-որ մի բան ասի կամ էլ ակնարկ անի: Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, ում կառավարման օրոք բավական մեծ հաջողություններ են գրանցվել, իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, նրա կատարած աշխատանքին, կարող եմ ասել միայն իմ կարծիքը: Պարոն Աբրահամյանը վատ չի ղեկավարել բոլոր այն պաշտոններում, որոնք ունեցել է: Իսկ ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի խոսքին` պարոն Աբրահամյանի մասին, ապա կարող եմ ասել, որ դա իր կարծիքն է, եւ ես ուրախ եմ, որ մեր երկրի երկրորդ նախագահը  բարձր է գնահատել այսօրվա մեր վարչապետի վարած ողջ ժամանակահատվածի քաղաքականությունը եւ գործելաոճը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ