Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Վերջերս ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

Վերջերս ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ շատ է սիրել արաբական ՙԱլ Ջազիրա՚ հեռուստաընկերության կայքը, ուր ընդարձակ հոդվածներով է հանդես գալիս: Անշուշտ, ահագին համբերություն է պետք Վարդան Սիվիլիթասիչի այդ ՙլավաշները՚ ուսումնասիրելու համար, սակայն վերջին հոդվածում զարմանքով հայտնաբերեցինք նրա խոստովանությունը, որ այն ամենը, ինչ դասավանդել են իրեն երիտասարդ գործակալի դպրոցում, կներեք` Ֆլետչերի դիվանագիտական դպրոցում, սուտ դուրս եկավ: Հետխորհրդային երկրների ժողովրդավարացման ձախողմանը նվիրված նրա ՙմանուսկրիպտում՚ գտնում ենք հետեւյալ խոստովանությունը. ՙԿոմունիզմից պոկվելու ճանապարհին մեր ընդունած վայրի, գրքային կապիտալիզմին հետեւելը չի աշխատում: Մենք կարող ենք եւ պետք է մտածենք հանրային-մասնավոր գործընկերության առավել ժամանակակից եւ նրբանկատ ձեւի մասին, որը պետությանը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության միջամտել` ռազմավարական ոլորտներում աջակցություն ցուցաբերելու եւ տնտեսական աճ երաշխավորելու նպատակով: Դժբախտաբար, երբ չկա օրենքի անսասան գերակայությունը, հանրային-մասնավոր հարաբերությունները երբեմն հանգում են հանրային միջոցներն  անձնական նպատակներին ծառայեցնելուն: Եթե որոշ հաստատություններ մասնավոր հատվածում խորտակվում են եւ ոչ թե լողում` ապա դա չպետք է բացատրվի նրանով, որ կառավարությունը չի արել իր պարտականությունը գործուն տնտեսական միջավայր ստեղծելու համար՚: Անշուշտ, լավ է ուշ, քան` երբեք հասկանալ, որ ՙվայրի կապիտալիզմի՚ դոգմաները չեն աշխատում:  
Այն, որ ճիշտ ժամանակին թոշակի գնալը ցանկացած ոլորտում, առավել եւս` հրապարակային քաղաքականությունում անհրաժեշտություն է, զարմանալիորեն ապացուցեց դավադրությունների տեսության մեծն սիրահար ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ: Սակայն, եթե առաջ նրա տեսությունների հիմնական հերոսները գերտերություններն էին, մասոնները, այլ համաշխարհային գաղտնի կազմակերպությունները, ապա այժմ նա զարմանալիորեն որոշեց ահավոր դավադրություն վերագրել ՀՀԿ-ին. ՙԱյսօր ՀՀ-ում ստեղծվել են անտանելի պայմաններ, երբ ժողովուրդը դեպորտացիա է լինում երկրից, ՀՀԿ-ն էլ այդ դեպորտացիայի հիմնական գործիքն է, որ կուսակցությունն էլ համագործակցի, այդ դեպորտացիայի մասնակիցն է լինելու՚: Դե ինչ, սրանից հետո հարեւանին բարեւ տալուց առաջ նախ պարզեք, արդյո±ք նա ՀՀԿ անդամ չէ, թե չէ զգոն մանուչարյանական հայացքը ձեզ կորսա...
Զարմանալի բան է ասել եւ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ. ՙԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պայմանավորվել են հայտարարել, որ ՙքառյակը՚ գործում է` ի հեճուկս չար գուշակողների: Մենք շարունակում ենք աշխատել արդյունավետ՚: Բայց ախր, Ռուստամյանի այդ խոսքի արձագանքը մեր լեռներում դեռ չէր հասցրել լռել, երբ ՀՅԴ-ն նույն Ռուստամյանի շուրթերով մուննաթ եկավ ԲՀԿ-ի վրա, թե ինչու են ընդամենը 2 տարում հետ կանգնել խորհրդարանական հանրապետության գաղափարից, ինչպես նաեւ մինչեւ հոգու խորքը վիրավորեց ՀԱԿ-ին` խոստովանելով, որ ՀՀ նախագահի հրաժարական չեն պահանջելու, եւ ընդհանրապես կողմ են միայն այնպիսի իշխանափոխությանը, երբ երաշխավորված են համակարգային փոփոխություններ: Դե ինչ, 4 ուժերը պայմանավորվել են ընդամենը հայտարարել գործելու մասին, բայց... Ախր, իրավիճակը հիշեցնում է հին անեկդոտը սեքսապատոլոգի մասին, ում մոտ գալիս է 80 տաեկան ծերունին եւ գանգատվում, որ իր 90 տարեկան հարեւանը պարծենում է, թե օրական 5 անգամ կարողանում է սեքս անել: Սեքսապատոլոգն էլ խորհուրդ է տալիս, թե` դու էլ ասա:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ