Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՐ

Արխիվ 12-16

ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՐ

Նախօրեին Արարատի մարզի Դարակերտ գյուղում հերթական ինքնասպանության դեպքն էր գրանցվել: Նույն գյուղի բնակիչ 42-ամյա Արմեն Մովսիսյանը ինքնասպանություն է գործել իրենց տան բակում` ծառից կախվելու միջոցով:
Նշված միջադեպով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Թե ինչն էր 42-ամյա տղամարդու այդկերպ կյանքին վերջ տալու պատճառը,  փորձեցինք պարզել գյուղապետ Ղուկաս Սիմոնյանից, ով մասնավորապես նշեց.
- Արմենը շատ համեստ, բարեկեցիկ ընտանիքի տղա էր: Հայրը ազատամարտիկ էր, ուներ ամուր, կայացած ընտանիք: Ապրում էր մոր, կնոջ եւ երկու երեխաների` տղայի եւ աղջկա, հետ: Սոցիալապես էլ ապահովված ընտանիք ուներ, Երեւանի գործարաններից մեկում էր աշխատում, որպես կռունկավար, ստանում էր բավականին լավ աշխատավարձ` ամսական երեք հարյուրից-երեք հարյուր հիսուն հազար դրամ: Այնպես որ, ոչ մի պատճառ չուներ նման կերպ իր կյանքի հետ վարվելու, ոչ պարտքեր ուներ, ոչ էլ սոցիալապես նեղ վիճակում էր: Ըստ երեւույթին նրա նման կերպ վարվելու պատճառը միայն իր ունեցած հոգեկան շեղումներն են: Բավական ժամանակ բուժվում էր, որից հետո դեղեր էր օգտագործում ու իրեն լավ էր զգում: Ասում են` վերջին երեք օրերին չեն կարողացել համոզեն, որ դեղերը խմի, երեւի հենց դա էլ առիթ է հանդիսացել նման պահվածքին: Մինչեւ վերջին օրը` ապրիլի 20-ը աշխատանքի մեջ էր, նորմալ տղա էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ