Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ»


Ընդամենը երկու օր անց կրկին ողջ պահանջատեր հայությունը կբարձրանա դեպի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին ու կրկին աշխարհին ցույց տալով, որ 99 տարի անց դեռ ոճրագործ թուրքը չի սրբել իր արյունոտ ձեռքերը: Եվ այսօր ընդամենը մեկ տարի է բաժանում մեզ Ցեղասպանության 100-րդ տարելիցից, իսկ թե Հայաստանում պետական մակարդակով եւ սփյուռքյան համայնքներում ինչ քայլեր են ձեռնարկվում Ցեղասպանության ճանաչման ճանապարհին, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ.
-Դեռեւս 2011 թվականից սկսած` մեր երկրում սկսվել են նախապատրաստական աշխատանքները: ՀՀ նախագահը 2011 թվականի ապրիլի 23-ին հրամանագիր ստորագրեց` պետական հանձնաժողով ստեղծելու մասին, որը ղեկավարում է հենց ՀՀ նախագահը:

Եվ այդ պետական հանձնաժողովը համահայկական բնույթ կրեց, նրա կազմում են ե՛ւ Արցախից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ սփյուռքյան խոշոր կազմակերպություններից ներկայացուցիչներ: Այս հանձնաժողովի կարեւոր առանձնահատկությունն այն էր, որ նախագահը իր հրամանագրում հորդորեց, որպեսզի Սփյուռքում ՀՀ արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարությունների օգնությամբ ստեղծվեն տարածաշրջանային հանձնախմբեր: Այդ հանձնախմբերը ստեղծվեցին, ու 2011 թվականից սկսած նոր ազդակ հաղորդվեց Ցեղասպանության խնդրին, եւ մեր համայնքները կազմակերպված, խելացի ձեւով աշխատանք են տանում: Եթե 70-80 տարի նրանք մենակ էին գործում, այսօր իրենց թիկունքին ունեն Հայոց պետությունը, Արցախը, մեր դիվանագիտական կառույցները, դեսպանատները, որոնք շատ ակտիվ ձեւով համագործակցում են:
Միաժամանակ, նախագահի հանձնարարությամբ գործում է աշխատանքային խումբը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, որի շրջանակներում վերջերս Բրյուսելում հավաքել էինք Ցեղասպանության տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին եւ ներկայացուցիչներին ու անցկացրեցինք հավաք-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին հոգեւորականներ, դեսպաններ, հանձնախմբերի նախագահներ, եւ մենք ներկայացրեցինք, թե Հայոց պետությունը ինչ քայլեր է ձեռնարկել, եւ ինչ ենք ակնկալում իրենցից: Իրենք էլ ելույթներով հանդես եկան` ներկայացնելով, թե յուրաքանչյուր երկիր կոնկրետ ինչ գործունեություն է ծավալել:
Սակայն այսօր մենք արդեն կարող ենք արձանագրել, որ հրապարակի վրա է Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված, քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակը, որով քուրդ ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հրապարակի վրա է նաեւ Չեխիայի նախագահի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսեց Ցեղասպանության մասին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ ասված է, որ պետք է պատմությունը վերանայել եւ ճանաչել Ցեղասպանությունը: Ինչպես նաեւ հատկանշական է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները Թուրքիայի համալսարանում, երբ նա ասաց, որ դուք պարտավոր եք ճանաչել Ցեղասպանությունը: Այսինքն` աշխարհում ընթանում են գործընթացներ` Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Շուտով` մայիսին, այստեղ կլինի նաեւ Ֆրանսիայի նախագահը, ով խոստացել է, որ Ցեղասպանության քրեականացման եւ ժխտման օրենքի խնդիրը կկարգավորվի:
Ասեմ, որ փայլուն ձեւով աշխատեցին մեր հայկական կազմակերպությունները` Շվեյցարիայի որոշման դեմ Եվրադատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը` եւս մեկ անգամ բողոքարկելու առումով: Եվ մենք այս հարցը նորից պետք է շարունակենք մեր ուշադրության կենտրոնում պահել, պայքարել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության եւ ժխտողականության դեմ Բեռնում ընդունված որոշումը իրականում շարունակի գործել: Նշեմ նաեւ, որ անպայման մինչեւ 2015 թվականը կսկսի գործել Կոմիտասի անվան թանգարանը, իսկ Կոմիտասը, կարծում եմ` Հայոց ցեղասպանության խորհրդանիշերից մեկն է:
Եվ ամենագլխավոր քայլերը, որ այսօր նաեւ Սփյուռքի օգնությամբ տարվում են, Թուրքիայում թուրք ժողովրդի կողմից իրենց պատմությունը ճանաչելուն միտված գործընթացներն են: Մենք շատ ուրախ ենք, որ գնալով` թուրք մտավորականները, լրագրողները, գիտնականները իրենց շարքերը ընդլայնում, մեծացնում են, եւ այսօր նաեւ մեզ համար շատ կարեւոր երեւույթներից մեկն այն է, որ իսլամացած հայերի շարժում է սկսվել: Նրանք արդեն ճանաչում են իրենց ինքնությունը, վերադառնում են իրենց արմատին: Դիարբեքիրի, Դերսիմի հայերի հետ շատ ակտիվ գործունեություն ենք ծավալում, նրանցից շատերը շուտով Հայաստան պետք է գան: Այս ուղղությամբ մենք կազմակերպում ենք «Արի տուն» ծրագիրը` մի այլ ասպեկտով, որպեսզի ավելի տարեցները գան եւ իրենց արմատին վերադառնալու խնդիրը կարողանան կարգավորել: Այսինքն` ոչ թե հայրենադարձության, այլ հայադարձության խնդիր ենք փորձում լուծել եւ պետք է ուրախ լինենք, որ նրանք մեր Արեւմտյան Հայաստանում կարողացել են ապրել, շարունակել մեկ դար պայքարել եւ այսօր վերադառնում են իրենց արմատին: Այս բոլորը 100-րդ տարելիցի շրջանակներում, կարծում եմ, կարեւորագույն գործընթացներ են, որոնք  տեղի կունենան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ