Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀԱՇՏՈՒԹՅԱՆ՚ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՙՀԱՇՏՈՒԹՅԱՆ՚ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում ապրում են երեխաներ, որոնց հետ հանցագործները պատրաստ են ՙհամաձայնեցնել՚ իրենց գործողությունները: Այսպես, ինտերնետում հայտնվել է հետաքրքիր մի լրատվություն այն մասին, թե ինչպես էին յոթամյա երկվորյակները ծեծել իրենց առեւանգած տղամարդուն եւ ազատվել նրանից:
Ապրիլի 17-ին ծնողները պատրաստվել էին իրենց երեխաների հետ գնալ եկեղեցի: 7-ամյա երկվորյակներին ու մեկամյա աղջնակին նստեցրել էին մեքենան: Հայրը վերադարձել էր տուն իրերի ետեւից: Այդ պահին հարեւան փողոցում բնակվող մի տղամարդ առեւանգել էր ավտոմեքենան: Հանցագործությանը ականատես դարձած մայրը զանգահարել է ոստիկանություն...
Այդ ընթացքում տղաներից մեկը սկսել էր ձեռքերով հարվածել առեւանգողի դեմքին, մյուսըª խաղալիք օձով: Հանցագործը կանգնեցրել էր մեքենան ու ասել, որ երեխաները կարող են դուրս գալ: Ի ուրախություն պարտված սրիկայիª երեխաները համաձայնել էին եւ քրոջ հետ միասին բռնել էին իրենց տան ճանապարհը:


ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՍՊԱՆՈՒՄ Է

Սանկտ Պետերբուրգում ինքնասպան էր եղել 17-ամյա Սաշան. նա անհաջողության էր մատնվել համակարգչային խաղում: Ապրիլի 18-ին Սաշան գտնվում էր տանըª տատիկի հետ: Տատիկը պատմել էր, որ թոռը նստած էր համակարգչի առջեւ եւ ինչ-որ մի պահ խիստ զայրացել էր, սկսել էր հարվածել մոնիտորին, հետո ցատկել էր պատուհանից: Բնակարանը գտնվում էր շենքի 4-րդ հարկում: Հիվանդանոցում Սաշան մահացել էր:
Իրավապահ մարմինները սակայն աշխատում են նաեւ ինքնասպանության հնարավոր այլ պատճառների վարկածների վրա: Դրանցից մեկն այն է, որ Սաշան վերջերս հեռացվել էր քոլեջից, իսկ մյուսըª տղան խնդիրներ ուներ իր խորթ հոր հետ...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ