Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ՍԵՎ PR-Ն Է

Արխիվ 12-16

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ՍԵՎ PR-Ն Է


Այն որ հայկական շոու-բիզնեսում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, օրօրի ակնհայտ է դառնում: Կինոարվեստում, թատերարվեստում, հատկապես երգարվեստում այնքան պարապուրդի են մատնված, որ կարծես օրը մեկն արթնանում է քնից ու որոշում իր գործընկերներից մեկին վիրավորել ու նվաստացնել: Է, ի±նչ վատ բան կա դրանում, հա°մ ձեռքի հետ կբարձրանա իր վարկանիշը, հա°մ միաժամանակ այդ գործընկերոջ, եթե իհարկե նախօրոք պայմանավորվածություն ունեն, հա°մ էլ` հանրությունը չի դադարի խոսել իր մասին, այս դեպքում կապ չունի` լավ, թե վատ:
Բազմիցս ենք ականատես եղել ու անդրադարձել նման օրինակների, որոնք որպես կանոն ուրախ վերջաբան են ունենում: Օրերս կրկին նման իրավիճակների պակաս չզգացվեց: Նախ, սերիալներից հայտնի դերասանուհիներ Ժաննա Բութուլյանն ու Մերի Մակարյանը ընդհարում ունեցան` ինչը դեռ պարզ չէ` մտածված էժանագին PR-ի տարբերակ է, թե իրականությանը մոտ, որ երբեմնի մտերիմ ընկերուհիները փորձեցին իրար սեւացնել:
Չգիտես ինչու` շոուբիզնեսյան սեւ PR-ային իրավիճակի մեջ մտավ նաեւ երգչուհի Իվետա Մուկուչյանի մայրիկը, ով համացանցում վիրավորել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին` ՙՇատ գեղեցիկ, բայց ասելիք չունեցող երգչուհի՚ գրառմամբ: Ինչը համացանցում մեծ արձագանքի է արժանացել Լիլիթի երկրպագուների կողմից, որոնք Իվետայի մայրիկին հիշեցրել են, որ ինքն էլ երգչուհու մայր է եւ տհաճ է, որ նման արտահայտությունն է թույլ տալիս իրեն:
Շոուբիզնեսյան հայտնի ՙաստղիկներ՚, բավ է էժանագին PR-ի հետեւից ընկնեք, որքան ուզում եք` սեւ կամ սպիտակ PR-ով հանրությանը հիշեցրեք ձեր մասին, միեւնույն է, թիթեռնիկին որքան էլ սիրեն ու փայփայեն, նրան ի վերուստ մեկ օրվա կյանք է պարգեւած:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ