Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ԵՎ Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՔԵՍԱԲԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Արխիվ 12-16

Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ԵՎ Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՔԵՍԱԲԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին համերգով կհարգի 1915թ-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Համերգից ստացված հասույթը կուղղվի Քեսաբի հայ համայնքի օգնությանը: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հրավիրյալ դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ: Այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին համերգի մասնակիցները:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի այս նախաձեռնության շուրջ են համախմբվել «Հովեր» կամերային (գեղ. ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան), ինչպես նաև սոպրանո Իրինա Զաքյանը, մեձո սոպրանո Քրիստինե Սահակյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, որոնց մասնակցությամբ կհնչի Մոցարտի Ռեքվիեմը:

Կկայանա նաև ժամանակակից կոմպոզիտոր Աննա Սեգալի՝ սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար գրված «Կոլաժ` Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը նվիրվում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ասմունքող՝ Արամ Հովհաննիսյան

Համերգը կկայանա «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» համերգաշարի շրջանակներում:


 

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ