Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԿՑԻԱ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

Արխիվ 12-16

ԱԿՑԻԱ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց  ակցիա անցկացվել նվիրված  1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում է «Русская служба новостей» ռադիոընկերությունը, ակցիայի ընթացքում մասնակիցները պահանջել են, որպեսզի Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչեն Հայոց Ցեղասպանության փաստը, ինչպես նաև միջազգայնորեն դատապարտել այդ ոճրագործությունը:

Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները: Բացի դրանցի նրանց ձեռքերում եղել են նաև պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Չզղջացող հանցագործը վտանգավոր է»: Ակցիան ավարտվել է Հայաստանի հիմնի կատարմամբ և Թուրքիայի դեսպանատանն ուղղված «Ամոթ» վանկարկումներով:

Հավելենք, որ Թուրքիայի կողմից մինչև այժմ ժխտվող Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ուրուգվայը, Արգենտինան, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Լեհաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ի 43 նահանգները:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ