Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ


iravunk.com-ի տեղեկություններով, նոր կառավարության ձեւավորման մեջ կշարունակվեն փոփոխությունները: Ինչպես արդեն նախապես հայտարարել էր ՕԵԿ-ը, ապրիլի 25-ին կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղի ունենալիք ասուլիսին կհայտնի իրենց քաղաքական գծի վերջնական ուղղության մասին, որից հետո ամենայն հավանականությամբ կլքի ԱԱԽՔ պաշտոնը: Կրկին մեր աղբյուրի տեղեկացմամբ, այդ պաշտոնին կնշանակվի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ամենայն հավանականությամբ իր պաշտոնը կլքի նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ թե ով կնշանակվի դեռ պարզ չէ:

Արդեն հայտնի է, որ ՀՀ նախագահը, երեկ հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին, ըստ որի սփյուռքի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրանուշ Հակոբյանը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Մուրադյանը, այդ պաշտոնում փոխարինելով նախկին նախարար Դերենիկ Դումանյանին:

Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար է նշանակվել Նարեկ Սարգսյանը, ով փոխարինել է Օրինաց Երկիր կուսակցությունից դուրս եկած նախկին նախարար Սամվել Թադևոսյանին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ