Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՌՅԱԿԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԷՐ ՄԵԿՆԵԼ

Արխիվ 12-16

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՌՅԱԿԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԷՐ ՄԵԿՆԵԼ

 

Ա. Խաչատրյան եռյակը համերգային շրջագայության էր մեկնել` Գերմանիա, Ռուսաստան: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Իր իսկ խոսքերով` բոլոր համերգները նվիրված են եղել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110 ամյակին: Սակայն Խաչատրյանի ստեղծագործություններից զատ, շնորհալի երաժիշտները օտարերկրյա բեմերում հնչեցրել են նաեւ Բաբաջանյանի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Արենսկու եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ա. Գրիգորյանի համար հատկապես նշանավոր են եղել Մոսկվայի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում կայացած համերգը եւ Նիժնի Նովգորոդում սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ երկու համերգները, քանի որ կատարել են Ա. Խաչատրյանի 3 կոնցերտները:

«Պետք է ասել, որ բոլոր համերգները կայացան լեփ-լեցուն դահլիճներում: Եվ շատ ջերմ գնահատականի են արժանացել թե′ հանդիսատեսի, թե′ կազմակերպիչների կողմից, որոնք, ի դեպ, անմիջապես համերգի ավարտին առաջարկում էին համագործակցություն»,- ասաց դաշնակահարուհին` հավելելով, որ համերգային շրջագայության արդյունքում ոչ միայն ստեղծագործական կապեր  հաստատվեցին, այլ նաեւ հետաքրքիր նյութեր են հայտնաբերել նաեւ Արամ Խաչատրյան տուն-թանգարանի արխիվի համար:

Ի դեպ, Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ Գերմանիայում կայացած համերգներից մեկը հեռարձակվել է “SRW” գերմանական ռադիոալիքով, ինչը ողջունելի փաստ է:

Դաշնակահարուհին նաեւ ասաց, որ ամռան ամիսներին եռյակը պատրաստվում է ձայնագրել նոր ձայնասկավառակ, որտեղ զետեղված կլինեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իսկ մայիսին Ա. Խաչատրյանի անվան եռյակը կմեկնի Լոնդոն` եզրափակելու Ա. Խաչատրյանի 110 ամյակին նվիրված հոբելյանական տարին` տոնական համերգով:  «Երեւանյան համերգը նախատեսել ենք հունիս ամսին: Այն ամբողջությամբ նվիրված կլինի Ռախմանինովի ստեղծագործություններին»,- տեղեկացրեց Ա. Գրիգորյանը:


 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ