Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ ՁԵՌՔ ԱՌՆԵԼՈՒ ԷՐ ՆՄԱՆ»

Արխիվ 12-16

«ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

ՁԵՌՔ ԱՌՆԵԼՈՒ ԷՐ ՆՄԱՆ»

Երեկ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ բարձրացող բազմահազար հայերի եւ արտասահմանից ժամանած հյուրերի կողքին, իր հարգանքի տուրքն էր եկել մատուցելու Սիրիայի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության փոխատենապետ ՎԱԶԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ, ով արդեն Երեւանի քաղաքացի է: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի եւ Սիրիայում տեղի ունեցող դեպքերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
- Պարոն Մեսրոպյան, Սիրիայում տեղի ունեցող դեպքերը արդյո՞ք կարելի է գնահատել որպես նոր ցեղասպանություն:
- Ճիշտ է, Սիրիայում հայ ժողովրդի ցեղասպանության նման ցեղասպանություն չէ, բայց այն, ինչ կատարվում է այնտեղ, իհարկե, կարելի է որակել որպես ցեղասպանություն: Եվ դա կատարվում է Թուրքիայի ձեռքով` Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի տված փողերով: Ինչպես հայտնի է, վերջերս հայաբնակ Քեսաբում տեղի ունեցան դեպքեր, որը պատմության շարունակությունն էր: Թուրքն իր անելիքը անում է ու միշտ մնում է թուրք:
- Առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ապրիլի 24-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է արել` ցավակցություններ հնչեցնելով ու «ցեղասպանություն» բառից խուսանավելով...
- Այդ հայտարարությունը, ուղղակի, մի քիչ ծիծաղելի էր եւ երեւի թե, հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին ձեռք առնելու նման էր: Այն, որ Էրդողանը փորձում է ապացուցել, թե ճիշտ մոտեցում ունի ցեղասպանության վերաբերյալ, ճիշտ չէ: Եթե ուզում էր ներողություն խնդրել հայերից, թող ասեր` ցեղասպանություն է կատարվել, ոչ թե ասեր` ոճրագործություն ու սպանություններ են եղել տարբեր ազգերի նկատմամբ: Եթե ուզում էր, որ աշխարհը իրեն ճանաչեր որպես «բարեսիրտ մարդ», թող մատնանշեր հայերին եւ կրկնում եմ` «ցեղասպանություն» բառը օգտագործեր, բայց Էրդողանը այդ մտադրությունը չուներ:
- Այդ մտադրությունը, կարծես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ չունի:
- Մենք արդեն քանի տարի է, որ ԱՄՆ նախագահից կամ ԱՄՆ Կոնգրեսից ու կառավարությունից պահանջում ենք, որ անպայման «ցեղասպանություն» բառը ասվի, որովհետեւ մեր հայկական լոբբին այնտեղ լավ աշխատանք է տարել: Սակայն ԱՄՆ-ի կողմից ճիշտ չի գնահատվում Հայոց ցեղասպանությունը:
- Ինչպե՞ս կգնահատեք Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին սփյուռքյան կառույցների գործունեությունը: Արդյո՞ք դեռ անելիքներ կան:
- Արդեն 99 տարի է, ինչ Սփյուռքում ավանդական կուսակցությունները մինչեւ այսօր հայապահպանման համար ամեն ինչ անում են, ամեն ձեւով փորձում են իրենց երեխաներին հայ դաստիարակել եւ այդպես էլ պիտի շարունակեն: Այո, այսօր դեռ բավական անելիքներ ունենք, եւ, իմ կարծիքով, ավանդական այդ երեք կուսակցությունները պիտի շարունակեն Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկել եւ աշխատանք տանել, որպեսզի աշխարհով մեկ ճանաչում գտնի Հայոց ցեղասպանությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ