Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԹՈՓ ՄՈԴԵԼ ԷՋՄԻԱԾԻՆ 2014» ԴԱՐՁԱՎ ՄԱՐԻԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ԹՈՓ ՄՈԴԵԼ ԷՋՄԻԱԾԻՆ 2014» ԴԱՐՁԱՎ ՄԱՐԻԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

«Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնը 2008 թվականից առ այսօր լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում և մայրաքաղաքում: Անցկացնում է մոդելյաին մրցույթներ, որին մասնակցում են  3-23 տարեկան տղաներ և աղջիկներ: Կազմակերպության աշխատակիցների նպատակը՝ երիտասարդ սերնդի ինքնագնահատականի, վստահության և ճաշակի բարձրացումն է: Նախագծի մասնակիցները անցնում են 3 ամսյա նախապատրաստական դասընթացներ, որի ընթացքում սովորում են գեղեցիկ քայլվածք, ճիշտ կեցվածք, բեմում ազատ զգալու, տեսախցիկների և ֆոտոխցիկների հետ ճիշտ աշխատելու արվեստ:

Վեջերս երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում անցկացվեց «Թոփ մոդել Էջմիածին 2014» մրցույթը: Ներկա էին ներկայացուցիչներ Էջմիածնի քաղաքապետարանից, իսկ ժյուրիի կազմը համալրում էին մշակույթի բնագավառի հայտնի գործիչներ` ԳԱԱԱ ռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սեդրակյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը, կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը, ՌայՍթայլ դպրոց-ստուդիայի հիմնադիր տնօրեն Ռաիսա Մելքոնյանը և Թաթթի-Թեդի մանկական գեղեցկության սրահի հիմնադիր տնօրեն Սոնա Հայրապետյան:

«Թոփ մոդել Էջմիածին  2014» մրցույթում, կրտսեր տարիքային խմբում աղջիկներից գլխավոր մրցանակի արժանացավ ՄԱՐԻՆԵ ՍՈՒՊԻԿՅԱՆԸ, տղաներից՝ ՍԵՐՅՈԺԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ` Միջին տարիքային խմբում` ՄԱՐԻԱՄ ԲԵՅԲՈՒԹՅԱՆԸ և ԴԱՎԻԹ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ: Ավագ  տարիքային խմբում`«Թոփ մոդել Էջմիածին  2014» գլխավոր մրցանակին և թագին արժանացավ ՄԱՐԻԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Մնացած բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր և տարբեր անվանակարգերում հաղթողի հավաստագրեր:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ