Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐ ՀՈԳՈՑ ԱՍՈՒԼԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐ ՀՈԳՈՑ ԱՍՈՒԼԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ԱԱԽՔ արդեն նակին ղեկավար Արթուր Բաղդասարյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ իրենք այլեւս ընդդիմադիր դաշտում են հավելելով. «Քաղաքականությունում կուսակցությունները կամ իշխանություն են կամ ընդդիմություն, այլ հնարավորություն չկա: ՕԵԿ-ը կդառնա ընդդիմություն: Մենք ազատություն ենք ցանկանում: Մարդն ազատություն է ցանկանում, երբ զգում է դրա կարիքը: Մենք կդառնանք ընդդիմություն եւ կհրաժարվենք մեր պաշտոններից»: Ազատություն բառն արտասանելիս այնպիսի հոգոց հանեց Ա. Բաղդասարյանը, որը չնկատել հնարավոր չէր, իսկ ոչ հեռու նստած ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար տիկին Բիշարյանը պարզապես ողջունեց ժպտալով եւ ծափ տալով ազատության հոգոցն ու այդ որոշումը:

Բաղդասարյանը շարունակ պնդում էր, որ քաղաքականության մեջ գոյություն ունի երկու կատեգորիա, որ եթե իշխանություն չես, ապա ընդդիմություն ես, այլ բան գոյություն չունի: Այն հարցին, այդ դեպքում այլընտրանքը որն է Ա. Բաղդասարյանը նշեց, որ դա ԲՀԿ-ի ընտրած ուղությունն է եւ չի պատրաստվում նրանց փոխարեն մեկնաբանություններ կատարել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ