Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Մարիաննա Մխիթարյան. «ՓԱՌԱՏՈՆԸ ՏՈՆ Է, ԻՍԿ ԱՐՎԵՍՏՆ ԷԼ ՍՊՈՐՏ ՉԷ»

Արխիվ 12-16

Մարիաննա Մխիթարյան. «ՓԱՌԱՏՈՆԸ ՏՈՆ Է, ԻՍԿ ԱՐՎԵՍՏՆ ԷԼ ՍՊՈՐՏ  ՉԷ»

 

Այսօր Մեծ Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փեթար Միլուշեւսկու «Beautifull» («Գեղեցիկը») մոնոներկայացմամբ կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ եւ հավելեց. «Ավաղ, այս տարի փառատոնի մի քանի ներկայացում չմտան ծրագրի մեջ: Դրանցից մեկը Գոռ Սարգսյանի «Գրառումներ ընդհատակից» ներկայացումն էր, որն, ուղղակի տեխնիկական պատճառներով չընդգրկվեց: Քանի որ նա խաղում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ թատրոնն այս օրերին շատ զբաղված էր, դրա համար չկարողացանք ցուցադրել այդ ներկայացումը: Եվ եւս երեք ներկայացում  տեխնիկական պատճառներով չմասնակցեցին փառատոնին: Բայց, կարծում եմ` շուտով կլինեն այդ ներկայացումների առաջնախաղերը եւ փառատոնը շատ ակտվ կմասնակցի` լուսաբանելու, աջակցելու այդ ներկայացումներին: Այնպես որ, կարծում եմ` «Արմմոնո» փառատոնը քայլ առ քայլ կդառնա ամբողջ տարվա ընթացքում մի յուրատեսակ ընթացք»: «Իրավունքի» այն հարցին, թե եղե՞լ են փառատոնին հայտ ներկայացրած արտասահմանյան ներկայացումներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել ծրագրում, փառատոնի տնօրենն ասաց. «Մենք հրավիրեցինք կոնկրետ այն ներկայացումները, որոնք հիմա ընդգրված են: Եթե հնարավորություն լինի հրավիրել ավելի շատ ներկայացումներ, իհարկե, մենք կհրավիրենք, ուղղակի, դա բավական ծախսատար է»: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ մի օր մյուս փառատոնների նման «Արմմոնոյում» էլ հաղթողներ ու պարտվողներ լինեն, Մ. Մխիթարյանը բացառեց. «Միանշանակ ոչ: Իհարկե, կան փառատոններ, որոնք մրցանակներ ունեն, բայց ես եւ իմ թիմակիցները գտնում ենք, որ փառատոնը տոն է, իսկ արվեստը սպորտ չէ: Այն մարդիկ, ովքեր մասնակցում են փառատոնին, բոլորն էլ լավն են: Մենք չենք կարող մետրերով կամ վայրկյաններով որոշել, թե ով է ավելի լավը: Ընդհանրապես, ժյուրին մարդիկ են եւ դա արդեն սուբյեկտիվ մոտեցում է: Մեր փառատոնում բոլորը հավասար են եւ բոլորը ստանում են միանման նվերներ եւ պատվոգրեր, անկախ նրանից դեբյուտ է, թե անվանի լեհ դերասան Յանոշ Ստոլարսկին է բեմում»: Ապա ավելացրեց. «Եվ բացի դրանից, բնականաբար, մեր փառատոնի շրջանակներում կլինեն հյուրեր` փառատոնների տնօրեննները, որոնք գալիս են, ընտրում, հրավիրում իրենց փառատոններին եւ մերոնք էլ վերադառնում են հաղթանակներով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ