Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՏՐԿԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՕԲԱՄԱՅԻՆ

Արխիվ 12-16

ՍՏՐԿԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՕԲԱՄԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915-ի  Հայոց ցեղասպանությանն առնչվող ամենամյա հայտարարության մեջ կրկնել է անցյալ տարվա ձեւակերպումը` ՙՄեծ եղեռն՚: Օբաման այս անգամ եւս խուսափեց ՙցեղասպանություն՚ եզրույթն օգտագործելուց, որն էլ սպասելի էր: Հետաքրքիր է, իսկ ինչո±ւ էր Հեֆֆերնը մի քանի օր առաջ հայտարարել, որ Օբամայի հայտարարությունը ցնցելու է բոլորին... ԱՄՆ-ի երեսպաշտ կեցվածքի եւ իրական փաստերի վրա աչք փակելու հետ կապված` ՙԻրավունքը՚ զրուցեց ամերիկամետ քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ.
- Անցած տարի եւս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնչեցրեց ՙՄեծ եղեռն՚ արտահայտությունը, եւ դա շատ նորմալ է: Պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն հզոր երկիր է, եւ այն, որ նա օգտագործեց այդ բառը, փոքր բան չէ: Այլ հարց է` մեզ համար նրա խոսքը բավարար է, թե` ոչ: Ամերիկան մնում է Ամերիկա, այն ամենահզոր ու ազդեցիկ երկիրն է: Այո, նրանք դեռ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն, այնուամենայնիվ, նա կիրառել է մի տերմին, որին հաջորդում է ցեղասպանություն բառը: Ես չեմ կարծում, որ Օբամայի այդ քայլը մեր կողմից պետք է դիտվի բացասական:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ