Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՄԵՐԺԵՑ ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Արխիվ 12-16

ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՄԵՐԺԵՑ ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Վերաքննիչ դատարանը մերժել է Բուդաղյանների բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով կասեցվել էր փաստաբանի բողոքների քննությունը` մինչեւ քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին: Այս մասին տեղեկացանք Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից: Սակայն փաստաբանը նշեց.
- Անպայման բողոքարկվելու է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Բողոքների քննությունը չէր կարող կասեցվել, այս առումով ինձ հետ համաձայն են նաեւ գործով քննիչն ու դատախազը: Մեր ներկայացրած բողոքների քննությունը կասեցնելու որոշումն օրենքով նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ Հ. Ալումյանն առաջին ատյանի դատարան էր բողոքարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ նրա թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:  Նախաքննական մարմինը գտել էր, որ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ