Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԵՐԲ ՃԼՈՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԵՐԲ ՃԼՈՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է


Վերջին օրերին ծանր ու երկարատեւ լռությունից հետո կենդանության նշաններ դրսեւորելով հերթական անգամ ծղրտաց` այդպես էլ հանրության համար անհայտ մնացած, ոչ էն ա լրագրող, ոչ էն ա ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` նաեւ մի գլուխ զազրախոս ցույցեր եւ այլ ակցիաներ կազմակերպելով:
Իմ գործընկեր Գագիկ Թադեւոսյանը դեռ անցյալ տարվա նոյեմբերին անդրադարձել է այդ տարրի ով լինելուն` նրան բարեկամաբար զգուշացնելով. ՙԱզգային Միաբանություն կուսակցությունը՚ եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով ընդունված ու ճանաչված է որպես հայրենասեր քաղաքական գործիչ ինչպես մեր երկրում, այնպես էլ լայն ճանաչում ունի եւ հարգանք է վայելում միջազգային ամենահեղինակավոր կառույցներում, դարձել է ոչ միայն ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի թիրախ, այլեւ տեղական նորելուկ տհասների: Բայց պետք է հիասթափեցնեմ բացահայտ դավաճանության ուղի ընտրած Սուրեն Սարգսյան տհասին. պապանձվիր, ստահակների ժամանակը չի եկել, չենք էլ թողնի որ գա՚: Ավա¯ղ, այս տողերի հրապարակումից կես տարի անց արդեն իսկ պարզ դարձավ, որ հիշատակված նորելուկ տհասը հետն էլ բութ է: Այս անգամ զառանցանք հիշեցնող նրա հարցազրույցի թիրախում հայտնվեցին մեր հանրության հարգանքը վայելող, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու համոզված ջատագովներ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ՙԱզգային Միաբանություն կուսակցության՚ նախագահ Արտաշես Գեղամյանը: Կարդալով այս տողերը` մեր հարգարժան ընթերցողը կտարակուսի. արդյոք արժե± երկու հայրենասեր գործիչների անվան կողքին հիշատակել սուրենսարգսյան քաղաքական խեղկատակի, մեղմ ասած, բոմժիկի անունը:
Այո, սիրելի ընթերցող, իմաստ ունի, քանի որ այս բոմժիկը պարզապես հրահանգ է կատարում: Հրահանգ, որը նրան տվել է Հայաստանում վաղուց ի վեր մոռացված, պաշտոնաթող գոմաձորցի Կառլոսը: Մարդ, ում գոյության մասին, թերեւս, հիշեցնում են Այգեձորի նրա պետական ՙհամեստ՚ աշխատավարձով կառուցված, երկնաքեր պարիսպներով պատած շքեղ դղյակը, օպերայամերձ հրապարակի ու այլ վայրերում գտնվող սննդի օբյեկտները:
Լսիր, Սուրե°ն, մեծն Կառլոսի աղավնյակ, եթե տերդ անհագուրդ ցանկություն ունի քաղաքական դաշտ վերադառնալու, թող դա անի ոչ թե միջնորդավորված, այն էլ քո նման անդեմի միջոցով, այլ վարվի խելամտորեն` մեր ժողովրդից քավություն աղերսելով, որ, տարիներ շարունակ լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հանդուրժել է մեր երկրում իրականացված լայնածավալ կողոպուտը: Եվ հիմա էլ գեղցիական հնարքների չդիմի, քո միջոցով սուր քննադատի Հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներին, ժողովրդին, իբր, հասկացնելով, որ ինքը նրանց օրոք իրականացված թալանի հետ կապ չունի: Առավել անհեթեթ է հնչում քո միջոցով` սուրենսարգսյան, հնչեցված քննադատությունը Արթուր Բաղդասարյանի հասցեին, քանի որ Կառլոսի մերձավորագույն արյունակից բարեկամը Ա. Բաղդասարյանի անմիջական զինակիցն է:
Ինչեւէ, այս է իրականությունը, որը վերջիններիս գործողությունների արդյունքում հիշեցնում է բուլվարային ֆարս: Ասել, որ սուրենսարգսյանի եւ յուր պապաների համար ամեն ինչ կորսված է, կարծում եմ, ժամանակավրեպ կլինի: Վերջիններս, այնուամենայնիվ, տեղ են թողնում նահանջի համար` խիստ զգուշավոր արտահայտվելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:
Հաշվարկը պարզ է. Նախագահը բարի է, կարող է բավարարվել սուրենիկի հոգեւոր հայրիկի ծոծրակին հայրական մի հատ ճլո կամ, գրական լեզվով ասած, թաթալոշ տալով` մեղմաբար հորդորել. ՙՎեր ընգի տեղդ, լուռ մնա, ոչ թե գյադագյուդաների միջոցով անբովանդակ մեսիջներ ուղարկի՚:
Ի դեպ, ճլոյի կամ թաթալոշի հարցում, իմ կողմից ավելացնեմ, որ տարիքն առած մանկահասակ մտային կարողություններ ունեցող Սուրենիկի դեպքում դա վաղուց ի վեր պահանջված պրոֆիլակտիկ միջոց է եւ կարող է դրական ազդեցություն թողնել սուրենսարգսյանի կենսագրությունը փարթամացնելու գործում: Բա¯, Սուրեն Կառլոսովիչ, հուսով եմ հասկացար, թե ինչի մասին է խոսքը: Կարդա այս տողերը եւ խորհիր քո տեսակի ողբալիության շուրջ, ով բոլորի վրա ստվեր գցելով` փորձում է իր ողորմելի գոյության մասին կրկին ազդակներ հաղորդել:

Բարեւներով` Հայաստանի ՆԳ նախկին նախարար, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՙԱզգային Միաբանություն
կուսակցության՚ նախագահության անդամ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ