Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԷԼ ԵՆ ՓՈՂ ԱՇԽԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԷԼ ԵՆ ՓՈՂ ԱՇԽԱՏՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, ինչպես նաեւ արդեն մեր տոների ու ծեսերի մեջ մտած մեռելոցների, անգամ Եղեռնի օրը, ծաղկավաճառների համար բարեբեր ժամանակներ են: Այդ օրերին եռակի-քառակի բարձրանում են ծաղիկների գները, ու մարդիկ ստիպված են լինում վճարել պահանջված գումարը` օրն իմաստավորելու եւ արժեւորելու համար: Բայց այս ամենին չէինք անդրադառնա, եթե երեկ` Եղեռնի օրվա հետ կապված եւս, ականատես չլինեինք ծաղիկների ֆանտաստիկ գներին:
Այս առումով մեր ընթերցողներից մեկը, որ երեկ զանգահարել էր խմբագրություն, զայրույթը հազիվ զսպելով` ասաց. ՙԾաղկավաճառները կորցրել են չափի զգացումը, սահմանել գներ, որոնք որեւէ կապ չունեն իրատեսության հետ: Եվ հենց սահմանված գներն էլ, խոչընդոտել են ծաղկի վաճառքին: Ի դեպ, Հայաստանում ամեն ինչ հակառակն է արվում: Ողջ աշխարհում Ծննդյան տոների ժամանակ իջեցվում են գները, գների իջեցում է կատարվում նաեւ Վալենտինի, Կանանց տոների ժամանակ, մինչդեռ Հայաստանում կատարվում է հակառակը` նույնիսկ սգո օրերին էլ են ուզում եռապատիկ ձեւով մտնել մարդկանց գրպանները՚:
Իսկ մեկ ուրիշն ասաց. ՙԽայտառակությունը էն խոսքը չի, ոնց որ ձեռ առնեն մարդկանց` թոռմշած, լրիվ թափելու մեխակների, կակաչների գները հատը 250 դրամից է սկսվում՚:
Արդյոք այս առումով որեւէ հսկողություն չի իրականացվում ծաղկավաճառների վրա, փորձեցինք պարզել ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
- Ամեն տարի, ոչ միայն Եղեռնին ընդառաջ, այլեւ տոներին ընդառաջ, ծաղիկների գների մինչեւ 200-300 տոկոս թանկացում է նկատվում: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն գյուղատնտեսական մթերքների գները կարգավորող հանձնաժողովներ, որոնք սահմանում են ապրանքի մթերման գինը, վաճառքի առավելագույն շեմը եւ այլն: Հայաստանում, սակայն, նման հանձնաժողով չկա: Մենք եւս, կոնկրետ այսօր, շատ բողոքներ ենք ստացել ծաղիկների թանկացման հարցով, իսկ գյուղատնտեսական մթերքների շուկան գնային իմաստով ամբողջովին վերահսկողությունից դուրս է: Մենք մի քանի անգամ հրապարակային խոսել ենք նման կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց դա պետք է լինի ոչ թե հերթական անգամ ստեղծված անգործ մարմին, այլ իրականում գործի:
Պատկան պետական կառույցների ներկայացուցիչներն էլ, որոնց երեկ դիմելու հնարավորություն ունեցանք, պատճառաբանելով ոչ աշխատանքային օրը, խոստացան միայն պարզաբանումներ տալ հետագայում: Բայց նաեւ հնչեցրին նույն ակնարկըª պետությունը ծաղկավաճառների վրա ազդելու լծակներ չունի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ