Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԿԱՅԱՆԱ «ԱՆՎԵՐՋ ՓԱԽՈՒՍՏ, ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Արխիվ 12-16

ԿԿԱՅԱՆԱ «ԱՆՎԵՐՋ ՓԱԽՈՒՍՏ, ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ապրիլի 30-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel»  կինոփառատոնում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան: Հայ ռեժիսորի Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում:

«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է  1969 թ-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում:

Ի դեպ, Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին՝ նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը,  իսկ «Սպիտակ քաղաք»  ֆիլմը 1989թ-ին արժանացել է  «Արծաթե սեստերցի»  հեղինակավոր մրցանակին:

Հանդիսանալով հեղինակային վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն աշխարհում` «Vision du Reel»-ը նաև իր ծրագիրն է ներկայացնում Կաննի միջազգային կինոփառատոնում. վերջինս յուրաքանչյուր տարի հատուկ ծրագրով ներկայացնում է աշխարհի լավագույն վավերագրական ֆիլմերի փառատոների առաջարկած ծրագիրը: «Vision du Reel»-ի առաջարկով Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ընդգրկվել  է նաև Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ