Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ. «ՄԵԶ ՊԵՏՔ Է ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ, ԱՐՑԱԽԻ ՈԳԻՆ»

Արխիվ 12-16

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ. «ՄԵԶ ՊԵՏՔ Է ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ, ԱՐՑԱԽԻ ՈԳԻՆ»

 

Գուսան Հայկազունը և իր հիմնադրած ազգային-ազատագրական երգի խումբը` «Հայկազունք»-ը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկան մեծ միջոցառումով: «Սա, վրեժխնդրության, զարթոնքի, պահանջատիրության և ոգու միջոցառում է, որը արտահայտվում է երգերի միջոցով: Ծրագրում ընդգրկված են իմ պահանջատիրական երգերը»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ և հավելեց, որ հաջորդ տարի կցանկանա ոչ թե Հայոց Ցեղասպանության 100-ամյակը նշվի, այլ վերածնված և վերամիավորված Հայաստանի ծնունդը: «Ազգին ավելի շատ ոգի է պետք տալ, բարձրացնել նրա ոգին, որովհետև գալու է այդ օրը, երբ մենք պետք է գնանք և տիրանանք մեր Էրգրին:Մեզ ավելի շատ ոգի է պետք , քան զենք:Մեզ պետք է Սարդարապատի, Արցախի ոգին իմ գործունեությունը միտված է հենց դրան»,-ընդգծեց Գուսան Հայկազունը: Գուսան Հայկազունը և «Հայկազունք»-ը հանդիսատեսին ներկայացրեցին այն երգերը, որոնք Գուսանը գրել է Արցախյան հերոսամարտի ժամանակ` խրմատներում, հաղթական օրերին:

Երգերի ներքո դահլիճում հանդիսատեսը հայկական քոչարին պարելուց զատ, ծածանում էր նաև Արցախի, Հայաստանի և հայկական թագավորությունների դրոշները, որպես նշան Միացյալ Հայաստանի: Մինչ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մոտ մեկ տարի Գուսան Հայկազունը կշրջի ամբողջ Հայաստանում և Արցախում` մարզեր, գյուղեր, քաղաքներ և կներկայացնի իր հեղինակած երգերը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ