Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈԳԵԲԱՆ. «ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՄԵԾԱՑԵԼ Է ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ »

Արխիվ 12-16

ՀՈԳԵԲԱՆ. «ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՄԵԾԱՑԵԼ Է ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ »

Կարճ ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություներ, որոնք իրենց հետևանքն են թողնում մարդկանց հոգեբանության վրա: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանի խոսքով` 80-90-ական թվականների սկզբներին ժողովուրդը ավելի հանգիստ ու խաղաղ էր ապրում, քան այսօր, քանի որ մարդկանց մոտ մեծացել է տագնապայնության աստիճանը, որը չի գիտակցվում,այսինքն` մարդու մոտ կա տագնապ, սակայն նա չի գիտակցում:Այս ամենի հետևանքով էլ մարդկանց մոտ ի հայտ են գալիս հոգեբանական երևութներ: Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից պրն. Խուդոյանը նշեց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց դերն ու նշանակությունը հայերի համար շատ կարևոր է. «Շատ կարևոր է ԱՄՆ-Ռուսաստան բախման տեսանկյունից, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանը կրկին ցանկանում է իր դիրքը վերկանգնել և իր ազդեցությունը հասցնել Խորհրդային շրջանում եղած ազդցության մակարդակին:Այս ուղղությամբ արևմուտքը բավականին լուրջ ճնշումներ է գործադրում, մենք էլ քանի որ շատ վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, ուստի մեր անվտանգության երաշխիքը Ռուսաստանն է, որի կոտրվելու դեպքում շատ բաներ կարող են փոխվել»,-նշեց հոգեբանը: Նա նաեւ մատնանշեց Էրդողանի հայտարարությունը, որը ևս քայլ էր և առաջացրեց բացասական ալիք, մինչդեռ դիվանագիտության և քաղաքականության մեջ նրա կարծիքով նման մոտեցումները այդքան էլ ճիշտ չեն. «Ես գիտեմ, որ նա այնտեղ դիվանագիտություն է բանեցնում ,խաբում է և այլն: Հաղթելու հիմնական ձևը թշնամու գործելաոճին համապատասախան գործելն է`խաբում է`խաբիր, քծնում է`քծնիր»,-ընդգծում է Խուդոյանը և խորհուրդ տալիս բոլորին`իրենց մտքերը, զգացմունքները և հատկապես թշնամական չբաձրաձայնեն և լինեն գործնական: Ըստ Սամվել Խուդոյանի վերջին տարիներին մարդկանց մոտ մեծացել է ագրեսիվության, եսակենտրոնության, նյութափաշտության աստիճանը, ավելացել է հոռետեսների քանակը , փոխարենը` շատացել են հայրենասերները և իրականությունը ռեալ դատող մարդիկ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ