Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԲ ՌՈՄԵՈՆ ՋՈՒԼԻԵՏԻՆ ԳՏՆՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՌՈՄԵՈՆ ՋՈՒԼԻԵՏԻՆ ԳՏՆՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

 

«Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնի շրջանակում այսօր դեբյուտային էտյուդ-ներկայացմամբ հանդիսատեսին հանձնվեց մերօրյա «Ռոմեո»-ն:  Դերակատար ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ իր Ջուլիետի հետ կապ էր հաստատում ոչ թե դայակի, հոգեւորականի կամ սուրհանդակի, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս սոցցանցի միջոցով: Եվ ինչպես մերօրյա բոլոր Ռոմեոները, նա էլ իր հույզերը, զգացմունքներն ու ռոմանտիզմը խեղդում էր նստած նեթբուքի առջեւ: Ներկայացումից հետո «Իրավունքը» զրուցեց «Ռոմեոյի» բեմադրիչ, երաժշտական ձեւավորման հեղինակ ՀԱՅԱՐՓԻ ԱՍՈՅԱՆԻ հետ:

- Եվս մի անդրադարձ շեքսպիրյան Ռոմեոյին, արդյո՞ք այս ռոմանտիկ հերոսն այսօր չի հնացել:

- Ճիտն ասած, երբեք չեմ մտածել, թե Ռոմեոն հնացած է կամ հնացած չէ, որովհետեւ դրա իրավունքն էլ չունենք ասել, որ այսօր Շեքսպիրը հնացած է: Այո, շատ են խաղացել, թեման շատ է ծեծված, բայց  Նարեկ Հարությունյանի տարիքի տղայի համար մենք փնտրում էինք, թե ինչ խաղա ու որոշեցինք, որ ավելի լավ է սա: Նա ցանկացավ խաղալ, ինչպես ինքն է ասում, որպեսզի ապացուցի կամ հուսադրի իր տարեկիցներին, որ այդպիսի սեր գոյություն ունի, որի համար պատրաստ է նույնիսկ զոհվելու: Իհարկե, մենք արտառոց բան չէինք անում բեմում` ոչ մի նորամուծություն չենք արել, չենք ցանկացել աջ ձեռքով ձախ ականջը բռնել: Ուղղակի, սիրուն ինչ-որ մի բեմադրություն  է ստացվել, որպեսզի  տղան ներկայանա, այսպես ասած, ասպարեզին եւ խաղաղա իր տարիքի համապատասխան դեր, որը շատ կարեւոր է:

-Ի՞նչ ապագա կունենա «Ռոմեո» ներկայացումը` Շեքսպիրյան փառատոն կտեղափոխվի՞, թե՞ արտասահմանյան ինչ-որ մի փառատոնի հնարավոր է, որ մասնակցի:

- Ծրագրեր դեռ չկան: Արձագանքից է կախված: Միգուցե նա նորից կխաղա: Սա ընդամենը 20 րոպե տեւողությամբ մի հետաքրքիր խաղ էր,  որը որդպես դերասան ներկայանալու հնարավորություն է, որովհետեւ Նարեկն այս տարի ավարտում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գործող ստուդիան:

- Ընդհանրապես, Ջուլիետներ այսօր սոցցանցում փնտրելը Ձեզ համար ընդունելի՞  է:

- Ես որպես Ջուլիետի սեռի ներկայացուցիչ` ասեմ, որ ինձ հետ էլ է պատահել, բայց Ջուլիետ չեմ դարձել բարեբախտաբար: Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է, ինչու չէ, դա էլ է տարբերակ: Ժամանակները փոխվում են:

- Ըստ Ձեզ,շեքսպիրյան ռոմանտիկան արդյո՞ք կտեղափոխվի համացանց, թե՞ կբախվեն Շեքսպիրն ու համակարգիչը:

- Կարծում եմ` կբախվեն: Կարող է հիմա իմ բեմականացմանը հակադրություն եմ անում, բայց կարծում եմ` այդտեղ բախում կլինի, որովհետեւ այն, ինչ կապված է զգացմունքի հետ, առերես պետք է լինի, դեմ առ դեմ շփվելով, հպվելով, այսինքն` բոլոր մնացած իսկական հարաբերությունների նման:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ