Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԼԵՆՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ ՖԻԼՄ ԿՆԿԱՐԱՀԱՆԻ ՂՐԻՄՈՒՄ

Արխիվ 12-16

«ԼԵՆՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ ՖԻԼՄ ԿՆԿԱՐԱՀԱՆԻ ՂՐԻՄՈՒՄ

 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Պետերբուրգի ամենահին կինոստուդիան` «Լենֆիլմ»-ը, մտադիր է երկու-երեք ամիս անց Ղրիմում բացել կինոստուդիայի մասնաճյուղը: Իրենց մտադրությունը կինոստուդիայի ներկայացուցիչները բացատարում են հետևյալ կերպ` վերադառնալ Խորհրդային կինեմատոգրաֆիայի ավանդույթներին և վերակենդանացնել ֆիլմարտադրությունը Ղրիմի թերակղզում: «Լենֆիլմ»-ի մասնաճյուղի ստեղծման նախաձեռնությանը աջակցում է Ռուսաստանի փոխվարչապետ ԴՄԻՏՐԻ ԿՈԶԱԿ: Եթե առաջարկությունը հաստատվի ՌԴ կառավարության կողմից, ամռանը արդեն կինոստուդիան Ղրիմ կտեղափոխի որոշ սարքավորումներ:

Կինոստուդիայի գլխավոր տնօրեն ԷԴՈՒՐԱԴ ՊԻՉՈՒԳԻՆԸ տաղավար կառուցել չի պահանջի.«Մենք կարող ենք Ղրիմում ստեղծել վարձակալության տուն` առանց լրացուցիչ միջոցների»: Մեկ ամիս առաջ` մարտին «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովն ասել էր, որ Ղրիմը լավագույն վայրն է, որտեղ հնարավոր է կատարել նկարահանումներ և մեծացնել նկարահանման բազան: «Նման որոշումը ճիշտ է: Այս գաղափարը կարող է իրականացնել «Մոսֆիլմ»-ը»,-նշել է ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ:

Առայժմ անհայտ է Ղրիմի միակ կինոստուդիայի ճակատագիրը, որը գտնվում է Յալթայում: Վերջին հանդիպման ժամանակ կինեմատոգրաֆիստները քննարկման ընթացքում նշել էին, որ կինոստուդիան վարձույթով անհրաժեշտ է տալ «Լենֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաներին: Սակայն, առաջարկը մերժվել էր: Այդ քննարկումներից հետո ՆԻԿԻՏԱ ՄԻԽԱԼԿՈՎԸ որոշել է դիմել ՌԴ վարչապետ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ, որպեսզի կնեմատոգրաֆիստների մասնակցությամբ վերականգնվի Յալթայի կինոստուդիան և այն վերածվի երիտասարդ կինոգործիչների համար փարձարարական կենտրոն: Միությունը հավանություն է տվել Միխալկովի առաջարկին:

Խորհրդային Միության շրջանում Ղրիմումի երեք կինոստուդիաներում նկարահնվել են բազմաթիվ ֆիլմեր`«Երեք գումարած երկու», «Դոն Կիխոտ», «12 աթոռ» և այլն:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ